- Կարդա սիմվոլիզմի մասին, գտիր Տերյանի բանաստեղծություններում սիմվոլիզմի արտահայտությունները։
- Կարդա տրիոլետի մասին։ Գտիր Տերյանի բանաստեղծություններում տրիոլետներ։
- Ինքդ փորձիր տրիոլետ «կառուցել» քո նախընտրած թեմայով։
Ժպիտը կորում է մշուշում
Բացվում է ամայի մի աշխարհ
Կառչում է անշեն անդունդից
Ժպիտը կորում է մշուշում
Զգալով տրտմության հետքն աչքերին
Հայտնվում են անցյալի հուշերը
Ժպիտը կորում է մշուշում
Բացվում է ամայի մի աշխարհ
Day: 26.02.2022
Բարդ ստորադասական նախադասություններ
1․ Տրված նախադասությունների մեջ որոշիր՝ որն է երկրորդականը։
2․ Որոշիր երկրորդական նախադասության շարադասությունը։
3․ Որոշիր երկրորդական նախադասության կապակցման միջոցը եւ շարահյուսական պաշտոնը։

Շարահյուսորեն վերլուծություն
- Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունները, որոշիր դերբայական դարձվածի սահմանները։
- Տրոհվող դերբայական դարձվածները տեղափոխիր երկու ուրիշ դիրքի։
- Չեմ կարող, ցանկացող, ոգին, առնական, մի, դեռ, նահապետականությունը, օրերին, սիրուհուն, երկյուղածորեն բառերը վերլուծիր ձեւաբանորեն (բառերը գտիր տրված նախադասություններում)։
Չեմ կարող — դիմավոր բայ, ժխտական, առաջին դեմք, եզակի թիվ, չեզոք
Ցանկացող — ենթակայական դերբայ
Ոգին — գոյական, հասարակ, ուղղական հոլով, եզակի թիվ, ու արտաքին
Առնական — հարաբերական ածական
Մի — անորոշ դերանուն
Դեռ — ժամանակի մակբայ
Նահապետականությունը — գոյական, հասարակ, եզակի, ուղղական հոլով, ա ներքին
Օրերին — գոյական, հասարակ, գործիական հոլով, հոգնակի, ի արտաքին
Սիրուհուն — գոյական, հասարակ, հայցական հոլով, եզակի թիվ, անձնանիշ
Երկյուղածորեն — ձևի մակբայ