Posted in Իմ գրադարանը

Պաուլու Կոելյու «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա»

Բովանդակություն

Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է։ «Ով սիրում է, տերն է աշխարհի ու չի վախենում կորցնելուց։ Ճշմարիտ սերն անմնացորդ նվիրումն է»։ Վեպում կարևորվում է այդ նվիրման կարևորությունը։ Պիլարն ու նրա ընկերը մտացածին կերպարներ են, բայց խորհրդանշում են այն բազում ներքին հակասությունները, որ ուղեկցում են մեզ Երկրորդ Կեսի որոնումներում։ Վաղ թե ուշ պետք է հաղթահարենք մեր վախերն ու նախապաշարմունքները, քանզի հոգևոր ուղին հարթվում է սիրո հանապազօրյա փորձությամբ։

Գրողի մասին

Պաուլու Կոելյուն համարվում է մեր ժամանակների ամենաազդեցիկ գրողներից մեկը։ Ամբողջ աշխարհում նրա գրքերը վաճառվել են ավելի քան 225.000.000 օրինակով, հրատարակվել 170 երկրում, թարգմանվել 81-ից ավելի լեզուներով։ Հեղինակին համաշխարհային ճանաչում բերեցին նրա երկու գրքերը՝ «Ուխտագնացություն» և «Ալքիմիկոսը»։
Կոելյուն 2002 թվականից Բրազիլիայի գրականության ակադեմիայի անդամ է, 2007-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության դեսպան։ 2009թ. գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ թարգմանված միևնույն գրքի հեղինակ («Ալքիմիկոսը»)։

Մեջբերում

  • Սերը լի է ծուղակներով։ Երբ ուզում է ի հայտ գալ, ցուցադրում է իր լույսը և թաքցնում ստվերները, որ առաջանում են այդ լույսից։
  • Գիտեի, որ սերը նման է ամբարդակի. եթե թողնես գեթ մի ճեղք, որտեղից ջուրը կարող է ներս հորդել, քիչ-քիչ կխարխլի պատերը, ու կգա մի պահ, երբ ոչ ոք այլևս չի կարողանա զսպել հոսանքի ուժը։

Կարծիք

Գիրքը շատ հետաքրքիր էր և հեշտ ընթերցվող։ Վեպը սիրո և հավատքի մասին էր։ Նաև սովորեցնում է շատ կարևոր բան. երբ սիրած էակի զգացմունքները փոխադարձ են լինում, ապա չպետք է փոխվել՝ փորձելով նրան ավելի շատ դուր գալ, որովհետև այդպես դառնում ենք անծանոթ սիրած էակին։

Posted in Իմ գրադարանը

Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

Համառոտ բնութագիր

Օսկար Ուայլդը համաշխարհային գրականության ակնառու ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործություններն իրենց գաղափարական բովանդակությամբ և արծարծած փեմաների խորությամբ եղել և մնում են համաշխարհային գրականության գոհարներից։ Օ. Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը հեղինակի միակ վեպն է, նրա ստեղծագործությունների գլուխգործոցը։ Վեպում արծարծված են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում են արվեստին, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապին։
Վեպի գլխավոր հերոսը՝ Դորիան Գրեյը, որը հեդոնիզմի հետևորդն էր, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհ։

Գրողի մասին

1879 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ 1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքներում, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության։ 

Մեջբերումներ

  • Հոգի և մարմին, մարմին և հոգի… Ի՞նչ հանելուկ է դա։ Հոգու մեջ թաքնված են կենդանական բնազդներ, իսկ մարմնում զգացվում են շնչավորող պահեր։ Զգացմունքային բռնկումները կարող են նրբանալ, իսկ բանականությունը՝ բթանալ։ Ո՞վ կարող է ասել՝ երբ է լռում մարմինը, և երբ է սկսում խոսել հոգին։ Որքա՜ն մակերեսային են սովորական հոգեբանների անհամոզիչ բնորոշումները։ Եվ, միևնույն ժամանակ, որքա՜ն դժվար է որողել, թե տարբեր դպրոցներից որն է ավելի մոտ ճշմարտությանը. իսկապե՞ս մարդու հոգին լոկ ստվեր է՝ ամփոփված մեղսագործ պատյանի մեջ, ինչպես ենթադրում է Ջորդանո Բրունոն։ Հոգու անջատումը մարմնից նույնքան անհասկանալի հանելուկ է, որքան հոգու և մարմնի միաձուլումը։
  • Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն, ինչ հենց իրենց է անհրաժեշտ։ Ահա թե ինչն եմ ես համարում անսահման մեծահոգություն։
  • Սերն ապրում է կրկնությամբ, իսկ կրկնությունը բաղձանքը դարձնում է արվեստ։ Բացի այդ՝ ամեն անգամ, երբ սիրում ես, սիրում ես առաջին անգամ։ Փոխվում է կրքի առարկան, իսկ կիրքը միշտ մնում է անկրկնելի։ Փոփոխությունը միայն ուժեղացնում է կիրքը։ Կյանքը լավագույն դեպքում մարդուն նվիրում է միայն մի մեծ ակնթարթ, և երջանկության գաղտնիքը հենց այդ մեծ ակնթարթը որքան կարելի է հաճախ վերակենդանացնելն է։
  • Իմանալը ճակատագրական է սիրո համար։ Միայն անհայտությունն է գերում մեզ։ Մշուշի մեջ ամեն ինչ հրաշալի է։
  • Բոլորից շատ արհամարհում եմ լավատեսությունը։ Ինչ վերաբերում է խորտակվելուն, ապա խորտակված կարելի է համարել միայն այն կյանքը, որն իր զարգացման մեջ կանգ է առել։ Մարդկային բնավորություն վերափոխելը, նշանակում է միայն փչացնել այն։
  • Ամեն ինչ կարող է հաճույք դառնալ, եթե սովորություն է։ Բայց մարդ ափսոսու է բաժանվել նույնիսկ ամենավատ սովորությունից։ Եվ թերևս հենց այդ վատ սովորույթների համար ամենից շատ ենք վշտանում։ Դրանք մեր «ես»-ի էական մասն են։

Կարծիք

Վեպը շատ հետաքրքիր էր և ուներ անկանխատեսելի ընթացք։ Ստեղծագործությունից հասկացա այն, որ մարդ, եթե կորցնելու ոչինչ չունենա (այս պարագայում խոսքը արտաքին գեղեցկության մասին է), ապա կսկսի անել այնպիսի բաներ, որոնք անթուլատրելի են, վտանգավոր և լի են վատ հետևանքներով։

Posted in Գրականություն 10

Թումանյանի բանաստեղծություններ

  • Բանաստեղծությունների ընթերցում՝ «Համերգ», «Իմ երգը», «Սիրիուսի հրաժեշտը», «Հին օրհնություն»։ «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Բարձրից», «Հոգեհանգիստ» և այլն։
  • Թումանյանի բանաստեղծությունների տաղաչափությունը, դրանով տրամադրության ու տեմպի ապահովումը։ Նման տաղաչափությամբ օտարալեզու բանաստեղծության դիտարկում (անգլերեն, ռուսերեն և այլն՝ համագործակցություն օտար լեզուներ բնագավառի հետ)
  • Բանաստեղծությունների տրամադրությունը, պատկերավորությունը։

1․Տպավորություններդ գրառիր Թումանյանի բանաստեղծությունների եւ բանաստեղծելու նրա հնարքների շուրջ։
Հովհաննես Թումանյանն իմ ամենասիրելի գրողներից մեկն է, սիրում եմ նրա բոլոր գործերը, սակայն իմ սրտում առանձնահատուկ տեղ ունեն իր հեքիաթները, քանի որ մանկությունս անցել է դրանց ներքո։ Մեծանալով արդեն սկսեցի ընթերցել նաև բանաստեղծություններ։ Նա ունի բազմաթիվ բանաստեղծություններ, սակայն իմ ամենասիրելին միշտ կմնա «Թմկաբերդի առումը», որն ամեն տարի վեընթերցում եմ։
Թումանյանն ունի յուրահատուկ գրիչ։ Նա իր բանաստեղծությունների հերոս է դնում հորինված կերպարների կամ կենդանիների, որի մեջ միաձուլում է նաև բնությունը։

Շարունակել կարդալ “Թումանյանի բանաստեղծություններ”
Posted in Գրականություն 10

Հովհաննես Թումանյան «Լոռեցի Սաքոն»

1․ Կարդա Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։

2․ Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։

երախ – կենդանիների բերան
անձավ – քարանձավ
քաջք – բարի կամ չար առասպելական ոգի
շնալիր – շան ալյուր
համկալ – եզների փոխանակությամբ վար անելու ընկերակից
հարախ – ոչխարների հանգստանալու տեղ

3․ Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։

Շարունակել կարդալ “Հովհաննես Թումանյան «Լոռեցի Սաքոն»”
Posted in Գրականություն 10

Մենք և վախերը

Մարդու կյանքն ընդանում է ինչպես ուրախություններով, ձեռքբերումներով, հաջողություններով, այնպես էլ վախերով։ Մենք բոլորս մանկուց ձեռք ենք բերում վախեր մթությունից, բարձրությունից, փակ տարաքներից և այլ բաներից։ Հետո ամբողջ կյանքի ընթացքում փորձում ենք ձերբազատվել դրանցից։ Մարդիկ կան, որոնց մոտ դա ընթանում է շատ հեշտ ու արագ, իսկ մյուսների մոտ՝ գուցե նաև մինչև կյանցի վերջ չի ստացվում։
Ես կարողացել եմ ձերբազատվել նման վախերից, որովհետև երբ մտածում եմ դրանց մասին, հասկանում եմ, որ դրանք սովորական բաներ են, որոնցից վախենալ ընդհանրապես պետք չէ։ Որքան վախենանք, այդքան վախերն ավելի ենք գերիշխելու։
Մարդկանց մեջ նաև տարածված է չար ոգիներից վախը։ Ի՞նչ են այդ ոգիները, արդյո՞ք իրական են։ Միգուցե դրանք իրական են, բայց ի՞նչ կարող են անել մեզ։ Միակ բանը, որ կարող են անել, դա ոչինչ չանելով մարդկանց մեջ վախ ու տագնապ առաջացնելն է։ Իսկ թե ինչպես մարդ կպատասխանի այդ վախերին, կախված է նրա ենթագիտակցությունից և որոշ չափով նաև կրթվածությունից։

Posted in Ուսպլան

Անհատական ուսումնական պլան. 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակ

Ընտրություններ

Ռազմամարզական ճամբար — 4 օր

Posted in Հայոց լեզու 10

Շարահյուսորեն վերլուծում

  1. Բաց թողած տեղերում անհրաժեշտ փոփոխություններով տեղադրիր ներքեւում եղած բառերը։
  2. Նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։

228․ Շատ լավ գիտեր, թե հարևաններից ում դուռը որ կողմի վրա էր բացվում, որ երդիկից ինչ գույնի ծուխ էր ելնում և օրվա որ պահին։
շատ լավ-ձևի պարագա
գիտեր-ստորոգյալ
ում-հատկացուցիչ
դուռը-ուղիղ խնդիր
որ-որոշիչ
կողմ-հատկացուցիչ
բացվում էր-ստորոգյալ
որ-որոշիչ
երդիկից-տեղի պարագա
ինչ գույնի-որոշիչ
ծուխ-ենթակա
ելնում էր-ստորոգյալ
և-կապ
օրվա-հատկացուցիչ
որ պահին-ժամանակի պարագա

Շարունակել կարդալ “Շարահյուսորեն վերլուծում”
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Կյանքում կատարած մեր դերը

Բոլորս էլ հաստատ լսել ենք «Կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասան» արտահայտությունը։ Որտեղի՞ց է այն առաջացել և արդյո՞ք այդ խոսքերը ճիշտ են։
Մենք բոլորս անհատականություն ենք և շփվում ենք բազմաթիվ մարդկանց հետ, սակայն մենք մեզ դրսևորում ենք տարբեր ձևերով՝ կախված տվյալ պահին գտնվելու վայրից և շրջապատող մարդկանից։ Եկեք խոսենք օրինակներով։ Տանը մենք շփվում ենք մեր ծնողների, քրոջ, եղբոր, տատիկի ու պապիկի հետ և իանց հետ ունենք մեր շփման ձևերե, ազատությունն ու սահմանափակումները, սակայն նույն կերպ մենք չենք կարող ներկայանալ դպրոցում, աշխատանքի վայրում։ Դպրոցում արդեն գործում է աշակերտ-ուսուցիչ կապը և մենք պետք է իմանանք ու պահպանենք մեր իրավունքների ու պարտականությունների սահմանը՝ լինելով հարգալից, պատասխանատու։ Իսկ արդեն ընկերական շրջապատում մենք մեզ դրսևորում ենք փոքր ինչ այլ կերպ։
Ահա և սկզբում հնչեցրած հարցի պատասխանը։ Մենք կյանքի դերասաններն ենք և յուրաքանչյուր միջավայրում ունենք տարբեր դերեր և պետք է հարմարվենք ու կատարենք տվյալ պահին մեզ բաժին հասած դերը։

Posted in Իսպաներեն 10

La vida de José

Lee y después contesta a las preguntas:

José es un chico de España. Él es español. Él vive en Asturias, una zona que está al Norte. José vive muy cerca de la playa porque él vive en Gijón. Es una ciudad que tiene playa. José va todos los días a la playa. A José le gusta mucho hacer deporte. Él corre todos los días 10 kilómetros por la playa. José también hace surf. Él tiene una tabla de surf. A José le gusta mucho Gijón porque puede hacer muchas cosas. José tiene muchos amigos. Ellos van a la playa cuando salen de la escuela. La arena de la playa es muy fina. La mejor playa de Gijón es San Lorenzo. Es la playa de la fotografía. En esta playa hay gente todo el año. José y sus amigos van muchas veces a San Lorenzo.

Շարունակել կարդալ “La vida de José”