Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Ընթերցանության իմ տեխնիկաները

Ընթերցանությունն ունի կարևոր դեր իմ կյանքում, շատ եմ սիրում ընթերցել տարբեր վեպեր, պատմվածքներ և այլ ստեղծագործություններ։ Սակայն հեշտ, հետաքրքիր և արդյունավետ ընթերցողության համար հարկավոր են մեթոդներ։
Կարդացել և լսել եմ բազմաթիվ մեթոդների մասին, որոնք օգնում են ընթերցանության զարգացմանը, սակայն անձամբ այդպիսի բաների վրա մեծ ուշադրություն չեմ կենտրոնացնում։ Եթե ցանկանում եմ որևէ գիրք ընթերցել, ապա առաջնահերթ նայում եմ կազմին և վերնագրին, եթե հետաքրքրեց բացում եմ գիրքը և ընթերցում գրքի համառոտ նկարագրությունը։ Դրանցից հետո, եթե գիրքը սկսում է հետաքրքրել, ապա վերցնում եմ, իսկ եթե ոչ՝ փնտրում եմ մեկ ուրիշը։
Արդեն եկավ գրքի ընթերցման պահը։ Սիրում եմ կարդալ գլուխներով, օրինակ՝ այսօր կկարդամ երեք գլուխ, վաղը՝ չորս և այդպես շարունակ։ Միաժամանակ օգտագործում եմ նաև գունավոր էջանիշեր, որոնց օրական տեղափոխությունից ավելի եմ ոգևորում, որ ինձ մոտ ստացվում է արագ ընթերցել և երբ մնում է ընդամենը 100 էջ, սկսում եմ որոշել, թե որն է լինելու հաջորդ գիրքը։

Posted in Հայոց լեզու 10

Նախադասության տեսակներ

Նախադասության տեսակներն ըստ կազմության, պարզ եւ բարդ նախադասություններ։ Պարզ նախադասությունների տեսակները՝ համառոտ եւ ընդարձակ։

Առաջադրանք

1․ Որոշիր, թետրված նախադասություններիցորոնքենհամառոտ, որոնք՝ընդարձակ։

  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։ (Համառոտ)
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։ (Ընդարձակ)
  • Խոսակցությունը կարծես հաճելի էր նրան։ (Ընդարձակ)
  • Յուրաքանչյուր ոք լաց էր լինում։ (Համառոտ)
  • Դաշտը խոր նիրհել էր։ (Ընդարձակ)
  • Վա՜յ, ընկնում եմ։ (Համառոտ)
  • Այժմ անձրևում է։ (Ընդարձակ)
  • Սենյակում չաղմկել։ (Ընդարձակ)
  • Ուշ գիշեր է։ (Ընդարձակ)
  • Լույսը շուտով կբացվի։ (Ընդարձակ)
  • Երեխանե՛ր, մի՛ վազեք։ (Համառոտ)
  • Վերջապես խախտվեց լռությունը։ (Համառոտ)
  • Զինվել ենք ժամանակին։ (Ընդարձակ)
  • Ճիշտն այսօր դա է։ (Ընդարձակ)
  • Բոլորը գլուխ էին պահում։ (Համառոտ)