Posted in Կենսաբանություն 10

Օրգանիզմի բազմացման ձևերը։ Սեռական և անսեռ բազմացում

Գոյություն ունի բազմացման երկու եղանակ ՝ սեռական և անսեռ։ Անսեռ բազմացման դեպքում սերունդը ձևավորվում է մեկ ծնողական մարմնի ոչ մասնագիտացված բջիջներից (սոմատիկ բջիջներից), որոնք բազմակի բաժանվելով ՝ նոր օրգանիզմ են առաջացնում։ Սեռական բազմացման հիմքում ընկած է երկու ծնողական առանձնյակների յուրահատուկ ՝ սեռական բջիջների միաձուլման հետևանքով ձևավորված զիգոտի բաժանման գործընթացը. որի արդյունքում նոր օրգանիզմ է առաջանում։ Անսեռ բազմացումը բնորոշ է ՝ կիսմամբ, սպորառաջացումով, բողբոջումով և վեգետատիվ բազմացմամբ։ Կիսմամբ բազմանում են շատ միաբջիջ օրգանիզմներ և նախակենդանիներ, որոնց միակ բջիջը բաժանվում է միտոզով և առաջացնում է երկու միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ կենդանիները ՝ տափակ որդերը, հիդրան կարող են բազմանալ մարմինը մի քանի մասերի բաժանելով։ Սպորառաջացումն ու բողբոջումը բնորոշ է և՛ միաբջիջ և՛ բազմաբջիջ օրգանիզմներին։ Անսեռ բազմացումն սպորառաջացմամբ բնորոշ է որոշ ջրիմուռներին, մամուռներին և սնկերին։ Սպորը պինդ թաղանթով պատված բջիջ է, ինչը պահպանում է նրան արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցություններից։ Բարենպաստ պայմաններում յուրաքանչյուր սպոր մեկն իր առանձնյակ է առաջացնում։ Բողբոջմամբ բազմանում են միաբջիջներից խմորասնկերը, որոշ նախակենդանիներ, որոնց ծնողական առանձնյակի միակ բջջում սկզբում առաջանում է կորիզ, որը հետզհետե աճում է, հասնում ծնողական բջջի չափերին և դառնում է նոր առանձնյակ։ Բազմաբջիջ օրգանիզմներից բողբոջմամբ բազմանում են օրինակ ՝ աղեխորշավորները և պոլիպ հիդրան, որի բողբոջում պարունակում է ծնողական առանձնյակի մարմնի երկու շերտեր ՝ էկտոդերմ և էնտոդերմ։ Բողբոջը երկարում է ՝ առջևի մասում առաջացնում է բերանային ճեղք։ Ձևավորված փոքրիկ հիդրան առանձնանում է ծնողական օրգանիզմից և ինքնուրույն կյանք է վարում։ Բազմաբջիջ բույսերում շատ տարածված է անսեռ բազմացման մեկ այլ տարբերակ ՝ վեգետատիվ օրգանների միջոցով։ Վեգետատիվ բազմացումը նոր բույսերի զարգացումն է բուսական օրգաններից։ Որպես վեգետատիվ օրգաններ հանդես են գալիս բուսական օրգանիզմի տարբեր մասերը ՝ պալարները, բեղիկները, տերևները, կտրոնները և այլն։ Անսեռ բազմացման գլխավոր յուրահատկությունն այն է, որ առաջացած նոր առանձնյակները ունենում են ծնողական առանձնյակին միևնույն ժառանգական հատկանիշները։ Ժառանգական որոշ հատկանիշներ կարող են գալ հազվադեպ հանդիպող մուտացիաների հետևանքով։ Սեռական բազմացման տարբերակներից է կուսածնությունը կամ պարթենոգենեզը, որը բնորոշ է ՝մարդկանց, կենդանիներին, որդերին, մեղուներին, մրջյուններին և սողուններին։ Սեռական բազմացման ժամանակ ձվաբջիջը զարգանում է և դառնում է հասուն առանձնյակ առանց բեշմնավորման։ Կուսածնության արդյունքում առաջանում են մեկ սեռի առանձնյակներ։ Մայրական և հայրական օրգանիզմների գեների զուգակցումը պայմանավորում է սերունդներում դիտվող գենետիկական զգալի բազմազանությունը։ Սեռական բազմացումը պայմանավորում է սերունդների նմանությունը ծնողական ձևերին, մյուս կողմից նրանց հատկանիշների զգալի տարբերությունը։

Posted in Հայոց լեզու 10

Կետադրություն

1. Քիչ հետո, շունչը պահելով ու զգուշորեն անցնելով կամարակապ ու կիսախավար միջանցքը, Ոսկանն ականջը մոտեցրեց կիսաբաց դռներից մեկին։

2. Ես՝ իբրև հայ բանաստեղծ, իմ բարոյական պարտքը համարեցի այցելել Ձեր խմբագրատուն։

3. Ինձ՝ դաշտային երկրի բնակչիս վրա լեռը մի առանձնակի դյութական տպավորություն գործեց։

4. Բանաստեղծի դստեր՝ Նվարդ Թումանյանի գրի առած զրույցներից ենք իմանում, որ Թումանյանը շարունակ անդրադարձել է այդ խնդիրներին։

5. Լույս է տեսնում նրա առաջին լուրջ երկը՝ «Ռուզան» դրաման, և Մուրացան կեղծանունը շատ արագ հայտնի է դառնում։

Շարունակել կարդալ “Կետադրություն”