Posted in Պատումներ

Ռազմամարզական ճամբար 2022

Առօրյայից կտրվել էր պետք։ Նոր վայրեր բացահայտել էր պետք։ Ընկերների հետ արկածներ փնտրել ու նոր ծանոթություններ էր պետք։
Այս և այլ բաներ, որոնք պակասում էին մեր առօրյա կյանքում, լրացվեցին ռազմամարզակն քառօրյա ճամբարի շնորհիվ։
Մայիսի 19-ի առավոտյան տրվեց մեր ռազմամարզական ճամբարի մեկնարկը։ Ճանապարհը շատ հետաքրքիր էր՝ հատկապես հարազատ ընկերների հետ։ Հաղթահարեցինք Շատիվանքի բարձունքը՝ տեղացիների հետ։ Այնուհետև շրջեցինք Շատինի միջնակարգ դպրոցով, ծանոթացանք շինությանն ու դասընթացնեի մեթոդիկային։ Օրը շարունակվեց Վայքում, որտեղ տեղավորվելուց, ջոկատների բաժանվելուց և ընթրելուց հետո վառվեց երեկոյան խարուկը, որի շուրջ ընթացավ մեր առաջին օրվա հերթապահությունը։
Երկրորդ օրը սկսվեց հավաքով։ Հավաքից հետո կատարեցինք նախավարժանք, ստացանք ինքնապաշտպանության դասեր և հավաքվելով նախաճաշի սեղանի շուրջ քննարկեցինք մեր օրվա անելիքները։ Օրը հագեցած էր ռազմական պարապմունքներով՝ սովորեցինք զենքից, ատրճանակից, նռնակից և ականից օգտվել և դրանք գործածել։ Հետո ունեինք ազատ ժամ, որը որոշ ընկերներիս հետ միասին անցկացրեցինք ընթերցանությամբ։ Դե հետո նորից երեկոյան խարույկ, զրույցներ, զվարճալի պատմություններ և իհարկե հերթապահություն։
Արդեն նախավերջին օրն էր։ Պետք է լքեինք Վայքի արդեն հարազատ դարձած ռազմաբազան և մեր վերջին օրն անցկացնեինք սիրելի Արատեսում։ Արատեսում էր նաև 9-րդ դասարանցինքերի ջոկատը և մեր ռազմական պարապմունքները շարունակվեցին նրանց հետ միասին։ Եվ արդեն եկավ վերջին խարույկի հերթ… Արդեն առօրյա էր դարձել օրն ամփոփել կրակի շուրջ։ 
Հաջորդ օրը՝ մայիսի 22-ին, վերադարձանք Երևան։ Ինչպես ասել էի պատումի սկզբում, ճամփորդության միջոցով լրացրեցինք որոշ բացեր մեր առօրյայից։ 

Posted in Պատմություն 10

Մայիսի 16-20

Թեմա 13՝ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում․
ա/ Հայաստանը 15-րդ դարում
բ/ Հայաստանը 16-րդ դարում-17-րդ դարի առաջին կեսին /բանավոր, էջ 191-197, նաև այլ աղբյուրներ/․

Շարունակել կարդալ “Մայիսի 16-20”
Posted in Իմ գրադարանը

Օրհան Փամուք «Կարմրահեր կինը»

Բովանդակություն

Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը կրկին արծարծում է ինքնության որոնման թեման, բայց այս անգամ ճակատագրապաշտության իշխող մոտիվով, որում զուգադրված են «Ռոստամ և Սոհրաբի» և «Էդիպ արքայի» սյուժեները յուրօրինակ փոխակերպմամբ:

Գրողի մասին

Թուրք գրող, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ծնվել է 1952թ. նունիսի 7-ին Ստամբուլում։ Սովորել է Ստամբուլի Ամերիկյան Ռոբերտ քոլեջում։ Երեքն տարի ուսանել է Ստամբուլի ճարտարագիտական համալսարանի ճարտարագիտության բաժնում, ապա փոխելով նախասիրությունը՝ 1977 թ. ավարտել Ստամբուլի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1985-1988թթ. ապրելով ԱՄՆ-ում՝ մասնակցել է Այովա համալսարանի «Միջազգային գրողների ծրագրով» հատուկ գրողների համար ԱՄՆ պետքարտուղարությունից կազմակերպվող ամենամյա դասընթացին։ Այնուհետև վերադարձել է Թուրքիա։ Մինչև 2007թ. ապրել է Ստամբուլում, բայց Հրանտ Դինքի սպանությունից հետո կրկին մեկնել է Նյու Յորք։ Այժմ ապրում է ԱՄՆ-ում։

Մեջբերումներ

  • Չէի կարողանում տեսնել նրա աչքերը, կարծես դրանից էր, որ չէի կարողանում հասկանալ նրա ասածները, մոռանում էի։
  • Եթե ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, ի վերջո ոչինչ չի էլ լինի։
  • Հետևանքների մասին մտածելիս վճռական քայլերի չես դիմում։ Եթե մտածես հետևանքների մասին, չես կարող ազատ լինել։ Ազատությունը պատմությունն ու բարոյականությունը մոռանալ է նշանակում։
  • Աշխարհի տրամաբանությունը մայրերի լացի վրա է հիմնված։

Կարծիք

Կլինեմ անկեղծ, ըստ իս գիրքն արժանի չէր Նոբելյան մրցանակի։ Անակնկալներ կամ անհանգստություններ չկային։ Հեղինակն ի սկզբանե հաղորդեց, որ կապված է Էդիպի առասպելին, իսկ ավելի ուշ՝ Սոհրաբի/Ռոստամի հեքիաթին։ Ես պարզապես համոզված չէի, թե որ ավարտը կհաղթի:

Posted in Իմ գրադարանը

Շարլոթ Բրոնթե «Ջեյն Էյր»

Բովանդակություն

Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի համար։ Նրա փոքրիկ մարմնում արթնացան ինքնապաշտպանական բնազդներ՝ պայքարելու ուժ և հարգանքի արժանանալու ձգտում։ Հենց այսպիսի բախտ էր վիճակվել Ջեյն Էյրի համար։ Միսիս Ռիդը վերջնականապես ձանձրացավ Ջեյնից և նրան ուղարկեց Լոուդի դպրոց, որբանոց։
Վաղ իրադարձությունները, երբ որբացած Ջեյնը սովորում է խիստ դպրոցում, հիմնված են հեղինակի անձնական փորձի վրա։ Նրա երկու քույրերը մահացել էին մանուկ հասակում՝ ինտերնատի վատ պայմանների պատճառով։

Գրողի մասին

Շարլոտ բրոնտեն 19-րդ դարի անգլիացի արձակագիր և բանաստեղծ էր: Նրա գրիչը ստեղծեց ստեղծագործություններ, որոնք դասական դարձան համաշխարհային գրականության: Նա համարվում է առաջին ֆեմինիստ հեղինակներից մեկը:
Բրոնտեի ամենահայտնի գործն էր Ջեյն Էյրը, ովքեր պաշտպանում էին կանանց իրավունքները վիկտորիանական դարաշրջանում՝ ցույց տալով նրանց որպես սոցիալական և կրքոտ կարիքներ ունեցող էակներ: Ասպեկտներ, որոնք սովորաբար քողարկվում և ճնշվում էին այն հասարակությունում, որտեղ այն զարգացել էր:

Մեջբերումներ

  • Ես թռչուն չեմ. և ոչ մի ցանց ինձ ծուղակը չի գցում. ես ազատ մարդ եմ՝ անկախ կամքով:
  • Ես միշտ կնախընտրեի լինել երջանիկ, քան արժանապատիվ:
  • Ես հոգում եմ ինքս ինձ համար: Ինչքան մենակ, անընկեր, անկապ լինեմ, այնքան ինքս ինձ կհարգեմ։
  • Կյանքը չափազանց կարճ է թվում, որպեսզի այն ծախսեմ թշնամանքը բուժելու կամ սխալներ գործելու վրա:
  • Ես նախանձում եմ քեզ՝ քո հոգու հանգստությանը, քո մաքուր խղճին, քո չաղտոտված հիշողությանը։

Կարծիք

Այս գիրքը հայտնի է որպես սիրավեպ, բայց այն միայն սիրավեպ կոչելը գիրքը կարժեզրկի։ Սա մի հրաշալի ստեղծագործություն է կարևորագույն խնդիրների մասին։ Մեկ բառով կարծում եմ՝ այս գիրքը դաստիաակություն է։

Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Վախեր և ֆոբիաներ

  • Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում
    Վախի դիտարկումը որպես առանձին հույզ: Վախը ձևավորվում է սպառնալիքի կամ վտնագի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի և սպեցիֆիկ ապրումների հիման վրա։ Ավելի հաճախ մեզ անհանգստացնում է այն, ինչը կարող է ճնշել մեր ինքնասիրությունը, ինքնագնահատականը։ Մենք վախենում ենք անհաջողությունից և հոգեբանական կորուստներերից, որոնք կարող են մեր հոգում խառնաշփոթ առաջանել։
  • Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ
    Մի շարք արտաքին էքսպրեսիվ և շարժողական ակտեր կարելի է դիտարկել որպես վախի վարքագծեր։ Նրանց թվին են պատկանում օբյեկտին ուղղված լարված հայացքը, վախի համար միմիկական արտահայտումներ, որոնք կարող են ուղեկցվել դողով կամ լացով, կծկումներով և փախուստի փորձով կամ պոտենցիալ պաշտպանի հետ կոնտակտ հաստատելու ձգտումամբ։
  • Ի՞նչեր են ֆոբիաները
    Ֆոբիան տագնապային խանգարման տեսակ է։ Իրենից ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ իրավիճակից։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի, որպեսզի խուսափի վախ, սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից մարդն ունենում է տագնապային զգացողություններ։
  • Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ
    1. Աերոֆոբիա — վախ թռիչքներից
    2. Դեցիդոֆոբիա — վախ որոշումներ ընդունելուց
    3. Թանաթոֆոբիա — վախ մահից
    4. Պեդիաֆոբիա — վախ տիկնիկներից
    5. Սպեկտրոֆոբիա — վախ ուրվականներից
Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Թոմաս Էդիսոն

Էդիսոն Թոմասը ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել։ Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը սակայն ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ գյուտը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր՝ (հեռագրական ինքնապատասխանիչ)։

1869 թվականին իր հեռագրության գյուտի համար ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Նա սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր գյուտ։

Շարունակել կարդալ “Թոմաս Էդիսոն”
Posted in Պատմություն 10

Զապել

Զաբելի ծնվելու թվականի հետ կապված կան մի քանի տարբերակներ՝ 1212, 1213, 1215, 1216 թվականի հունվարի 25, 1216 թվականի հունվարի 27 կամ 1217 թվականի հունվարի 25։ Ծնվել է Սիս քաղաքում։
Լևոն Բ-ի մահից հետո, Ռուբեն Գ-ի թոռը՝ Ռուբեն-Ռայմոնդ Անտիոքացին իր ձեռքն է վերցնում Կիլիկիայի Հայոց գահը, բայց շուտով պարտվում է, ընկնում գերի և սպանվում։ Ատանի խնամակալության ներքո Զաբելը հռչակվում է Կիլիկիայի թագուհի, բայց շուտով Ատանը սպանվում է։ Ատանի տեղը զբաղեցնում է Հեթումյանների տոհմից Կոստանդին Լամբրոնացին։
Գահի շուրջը սկսված վեճերը հարքելու նպատակով 1222 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224 թվականին գահընկեց արվեց և բանտարկվեց Կոստանդինի կողմից։ 1226 թվականին Կոստանդինը Զաբելին ամուսնացնում է իր տասներեքամյա որդու՝ Հեթումի հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր։
Զաբելը հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սսում կառուցել է տվել Կաթողիկե և Սբ․ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին հիմնել է հիվանդանոց։