Posted in Հայոց լեզվի քերականություն 10

29.04.2022

Առաջադրանք 2. Փակագծերում տրվածներից ընտրի՛ր հանձնարարելի տարբերակը։

Մտե՛ք մեր դատարանները, մեր մաքսատունը և պաշտոնական այլ հիմնարկություններ․ այնտեղ կտեսնեք բազմաթիվ ծառայողների, որոնք աշխատավարձից դժգոհում են։

Ես Մոսկվայի համապատասխան ինստիտուտից բերեցի ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, այստեղից ընտրեցինք մասնագետներ, որ դասավանդում են այդ ֆակուլտետներում։

Սրանք խնդիրներ են, որ պետք է վերլուծվեն և՛ մշակույթի, և՛ նոր նյութերի հիման վրա։

Շարունակել կարդալ “29.04.2022”
Posted in Իմ գրադարանը

Քոլին Հուվեր «Խոստովանություն» / Colleen Hoover “Confess”

Բովանդակություն

Քսանմեկ տարեկանում Օբերն Ռիդն արդեն կորցրել է իր համար կարևոր ամեն ինչ: Իր կյանքը վերաիմաստավորելու համար պայքարում նա իր նպատակներն է համարում սխալներին տեղ չտալը: Բայց երբ նա մտնում է Դալլասի արվեստի ստուդիա՝ աշխատանք փնտրելու, նա չի ակնկալում, որ խորը գրավչություն կգտնի այնտեղ աշխատող հանելուկային նկարչի՝ Օուեն Ջենտրիի նկատմամբ:
Նրանց բաժանող հանգամանքները շատ են, նաև գաղտնիքը, որ Օուենինն է։ Նրանց հարաբերությունները փրկելու համար Օուենը պետք է պարզապես խոստովաներ։ Բայց այս դեպքում խոստովանությունը կարող է շատ ավելի կործանարար լինել, քան իրական մեղքը:

Գրողի մասին

Քոլին Հուվերը Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր գրող է։ Հուվերի վեպերը դասվում են նոր մեծահասակների և երիտասարդների ժամանակակից ռոմանտիկ կատեգորիաների, ինչպես նաև հոգեբանական թրիլլերի շարքին:
2015 թվականին Քոլինի «Confess» վեպն արժանացել է Goodreads Choice մրցանակին՝ լավագույն սիրավեպ անվանակարգում։ Դրան հաջորդեց 2016 թվականին նրա ստեղծագործությունը՝ «It Ends With Us»-ը, որը նաև շահեց Choice մրցանակը լավագույն սիրավեպի համար: 2017 թվականին նրա «Without Merit» գործն արժանացել է լավագույն սիրավեպ մրցանակին:

Մեջբերումներ

  • Որոշ գաղտնիքներ երբեք չպետք է վերածվեն խոստովանության։
  • Երբեմն մենք երկրորդ հնարավորություններ չենք ստանում, Օուեն: Երբեմն ամեն ինչ պարզապես ավարտվում է:
  • Վախենում եմ, որ եթե մեկ անգամ լսեմ իմ սրտին, երբեք չեմ հասկանա, թե ինչպես անտեսել այն:
  • Մարդը ամաչելու համար նախ պետք է մտածի ուրիշների կարծիքի մասին։
  • Երբեմն հարաբերությունները փրկելու համար նախ պետք է զոհաբերել այն:

Կարծիք

Արվեստ, սեր, անկեղծություն և այլ շատ զգացմունքային երևույթներով է համեմված «Խոստովանություն» գիրքը։ Ստեղծագործությունը գրավում է յուրաքանչյուր էմոցիոնալ պահով, խնամքով ընտրված յուրաքանչյուր բառի հետ, որոնք էլ ավելի են գեղեցկացնում և զարդարում աշխատանքի բնույթը։

Գրքի արվեստը

Posted in Պատմություն 10

Ապրիլի 25-29

Թեմա 11. Կիլիկյան Հայաստանը․
ա/ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
բ/ Հայոց թագավորության վերականգնումը
գ/ Կիլիկյան հայկական թագավորությունը 13-14-րդ դարերում
դ/ Կիլիկյան Հայաստանի պետական կարգը /բանավոր, էջ 174-190, նաև այլ աղբյուրներ/․

Շարունակել կարդալ “Ապրիլի 25-29”