Posted in Պատումներ

Ռազմամարզական ճամբար 2022

Առօրյայից կտրվել էր պետք։ Նոր վայրեր բացահայտել էր պետք։ Ընկերների հետ արկածներ փնտրել ու նոր ծանոթություններ էր պետք։
Այս և այլ բաներ, որոնք պակասում էին մեր առօրյա կյանքում, լրացվեցին ռազմամարզակն քառօրյա ճամբարի շնորհիվ։
Մայիսի 19-ի առավոտյան տրվեց մեր ռազմամարզական ճամբարի մեկնարկը։ Ճանապարհը շատ հետաքրքիր էր՝ հատկապես հարազատ ընկերների հետ։ Հաղթահարեցինք Շատիվանքի բարձունքը՝ տեղացիների հետ։ Այնուհետև շրջեցինք Շատինի միջնակարգ դպրոցով, ծանոթացանք շինությանն ու դասընթացնեի մեթոդիկային։ Օրը շարունակվեց Վայքում, որտեղ տեղավորվելուց, ջոկատների բաժանվելուց և ընթրելուց հետո վառվեց երեկոյան խարուկը, որի շուրջ ընթացավ մեր առաջին օրվա հերթապահությունը։
Երկրորդ օրը սկսվեց հավաքով։ Հավաքից հետո կատարեցինք նախավարժանք, ստացանք ինքնապաշտպանության դասեր և հավաքվելով նախաճաշի սեղանի շուրջ քննարկեցինք մեր օրվա անելիքները։ Օրը հագեցած էր ռազմական պարապմունքներով՝ սովորեցինք զենքից, ատրճանակից, նռնակից և ականից օգտվել և դրանք գործածել։ Հետո ունեինք ազատ ժամ, որը որոշ ընկերներիս հետ միասին անցկացրեցինք ընթերցանությամբ։ Դե հետո նորից երեկոյան խարույկ, զրույցներ, զվարճալի պատմություններ և իհարկե հերթապահություն։
Արդեն նախավերջին օրն էր։ Պետք է լքեինք Վայքի արդեն հարազատ դարձած ռազմաբազան և մեր վերջին օրն անցկացնեինք սիրելի Արատեսում։ Արատեսում էր նաև 9-րդ դասարանցինքերի ջոկատը և մեր ռազմական պարապմունքները շարունակվեցին նրանց հետ միասին։ Եվ արդեն եկավ վերջին խարույկի հերթ… Արդեն առօրյա էր դարձել օրն ամփոփել կրակի շուրջ։ 
Հաջորդ օրը՝ մայիսի 22-ին, վերադարձանք Երևան։ Ինչպես ասել էի պատումի սկզբում, ճամփորդության միջոցով լրացրեցինք որոշ բացեր մեր առօրյայից։ 

Թողնել մեկնաբանություն