Posted in Պատումներ

Գյումրվա սրտում

Ըստ շատերի Հայաստանը փոքր է այլ երկրների հետ համեմատած։ Բայց արդյո՞ք մենք ծանոթ ենք այս փոքր երկրի գոնե 50%-ին։ Պատասխանը շատերի դեպքում միանշանակ բացասական է։ Այսօր՝ հունիսի 7-ին, ամառային ճամբարի շրջանակներում բացահայտեցինք Հայաստանի հրաշքներից մեկին՝ Գյումրիին։ 
Բազում անգամներ եղել էի այնտեղ, սակայն դրանք պարզապես այցեր էին, իսկ այս անգամը՝ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ։
Գյումրին այնքա՜ն հարուստ քաղաք է։ Հարուտ է իր մշակութային արժեքներով, ազգին տված հանճարներով։ Շատ-շատ եմ կարևորում իր պահպանողականությունը։ Այնտեղ շինությունների մեծ մասն ունի պատմություն՝ «Վառեմ մարեմ»-ի պատշգամպը, «Մեր մանկության տանգո» ֆիլմի անկյունը, «կարկտան» պատը, «բարի լույս»-ի տունը, «Կալբաս»-ի այգին, վարսավիրանոցը (որը երկրաշարժից հետո կանգուն է մինչ օրս)։ Նմանատիպ շարքը կարելի է անվերջ շարունակել։
Գյումրիում նաև յուրահատուկ են մարդիկ՝ իրենց հումորի գացումով, բարեստրտությամբ և ժպիտներով։
Այց ունեցանք նաև մինի թանգարան, որտեղ տեսանք երաժշտական գործիքների փոքրացրած և թղթից պատրաստված տարբերակները։ Այցելեցինք Թումոյի շենք, եկեղեցիներ, «Զանան» ազգային տարազների արտադրամաս։ Ինչպես նաև հանդիպեցինք Գյումրիի զարդերից մեկին՝ Ասլանին։
Դե իհարկե չեմ կարող չնշել Իտալիայի պատվո հյուպատոսի հետ հանդիպման մասին, ով մեզ տվեց հնարավորություն ծանոթանալ կերամիկայի արտադրման հետ։
Ու վերջում գուզեմ ըսել, օր Գյումրին իրոք ՍԻՐԵՄ ԳԸ։