Posted in Պատումներ

Կրկին Արատեսում

Կրթահամալիրում սովորելու տարիներին Արատեսը դարձել է ճամփորդությունների ամենահարազատ վայրը։ Իսկ ամառային արձակուրդների դեռ կեսը չանցած արդեն շատ էի կարոտել իմ ընկերներին և ուսուցիչներին և եռօրյա ճամփորդությունը դեպի Արատես թվաց շատ լավ հնարավորություն։ Տվյալ ճամփորդությունը նաև օգնեց ձերք բերել նոր ընկերներ և ծանոթություններ, որովհետև ճամփորդության մի մասն էր լինելու «մուտքի ճամբարի» անդամները։
Դեպի Արատես ճանապարհն անցավ շատ հետաքրքիր, քանի որ ունեցանք գեղեցիկ կանգառներ և ուշագրավ քննարկումներ։
Եվ ահա, արդեն Արատեսում ենք՝ պատված աննկարագրելի գեղեցիկ բնությամբ։ Օրերն այստեղ անցնում են շատ հրաշալի՝ պայմանավորոված միջավայրով, եղանակային պայմանով և հրաշալի խմբով։
Այնտեղ գտնվելիս պարտադիր այցելելու վայրերից է Արատեսի վանքը՝ որտեղ գնացինք քայլքով, իսկ ճանապարհին նաև կանգառ ունեցանք գետի մոտ, որի շուրջ նստեցինք ու զրույցի բռնվեցինք։
Երեկոյան խարույկի ժամը ինձ համար ամենասպասված պահն է ճամփորդություններում։ Հատկապես նոր ընկերների հետ դա դառնում է ավելի հաճելի, քանի որ ավելի խորն էինք ծանոթանում միմյանց հետ, նրանց պատմում կրթահամալիրի մասին, ինչպես նաև երգում, խաղում ճամանցային խաղեր և պարզապես զրուցում առօրյայից։
Վերադարձի օրն ունեցանք մի քանի կանգառ, որոնց մասին կարող եմ երկար խոսել՝ պատմելով նրանց գեղեցկության մասին, որի համար շնորհակալ ենք Տիար Բլեյանին՝ մեզ նման վայրեր առաջարկելու համար։
Առաջին կանգառը Օրբելյանների քարավանատունն էր, որի մասին լսում էի առաջին անգամ, սակայն շատ տպավորված եմ պատմական այդ գեղեցիկ վայրով։ Ծակքարը ևս մտնում էր մեր կանգառների մեջ։ Դրա մասին առաջին անգամը չէր, որ լսում էի, սակայն իմ իմացածը գտնվում էր Շիրակի մարզում։ Եվ անկեղծ ասած միմյանիցից շատ էին տարբերվում, սակային երկուսն էլ գեղեցիկ էին իրենց յուրահատկությամբ։ Չեմ կարող չխոսել նաև «Բերդ» գյուղի մասին, որտեղից բացվում էր աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Սևանա լիճ։