Այսօր սեպտեմբերի մեկն է՝ գիտելիքի օրը։ Այս օրը տարբեր կրթական հաստատություններում նշվում է տարբեր կերպ։ Իմ դպրոցում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այս օրը յուրահատուկ է իր ճամփորդություններով։ Յուրաքանչյուր սովորող ունի ընտրության հնարավորություն, ըստ որի սովորողը կարող է ընտրել ճամփորդության ուղղությունը։
Ուղղությունները ուսումնասիրելուց հետո, ցանկացա նոր ուսումնական տարին սկսել թանգարան այցելելով։ Այնուհետև թանգարանների ցանկն ուսումնասիրելուց հետո, հայտագրվեցի «Նկարիչների միությունում» տեղի ունեցող Արթինի ցուցահանդեսին։
Այնտեղ ներկայացված էր Արթինի՝ նույն ինքը Հարություն Հարությունյանի, ստեղծագործությունները։ Նկարչի հետ հանդիպելուց և նրա աշխատանքներն ուսումնասիրելուց հետո ուղևորվեցինք Կերամիկայի ցուցասրահ, որտեղ լինում էի արդեն երրորդ անգամ, սակայն այցերի քանակը ամեն անգամ նոր տպավորություններ ստանալու հետ կապված չէ, քանի որ ամեն անգամ տեսականին լինում է տարբերվող նախորդ անգամների համեմատ։
Նման մեկնարկը նոր ուսումնական տարվա համար համարում եմ շատ հաջողված, որովհետև ամառային արձակուրդից հետո ցանկություն է լինում դասընկերների հետ ժամանակ անցկացնելու, և այն, որ այդ ժամանակը անցկանցվում է նաև նոր բան սովորելու և բացահայտելու համար, չի կարող հաջողված չհամարվել։