ա) Հայաստանի անկախության հռչակման գործընթացը
1990թ․-ի օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ Գերագույն խորհրդում տեղի ունեցան քննարկումներ։ Պաշտոնյանները անում էին ամեն բան, որպեսզի այդ կարևոր փաստաթղթում հանկարծ վրիպումներ չլինեն, և մեր երկրի ապագա հիմնական առաջանհերթությունները փաստաթղթով հաստատված լինեն։ Փաստաթուղթը ընդունվելուց հետո նախկին Խորհրդային Հայաստանը հռչակվեց որպես Հայաստանի Հանրապետություն։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Day: 12.09.2022
Սեպտեմբերի 12-16
Թեմա 1. Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես)․
ա/ Հայ ազատագրական պայքարի նոր փուլը
բ/ Հակոբ Ջուղայեցի
գ/ Իսրայել Օրի /բանավոր, դասագիրք՝ էջ 7-10, նաև այլ աղբյուրներ/
«Սարդոստայն» Ակուտագավա
Ճապոնական գրականությունը դեռևս չեմ հասցրել խորը ուսումնասիրել, ծանոթ եմ ընդամենը մի քանի աշխատանքի։ Համաշխարհային գրականության համտեսման նախագծի շրջանակներում այսօր ընթերցեցինք Ակուտագավայի «Սարդոստայն» ստեղծագործությունը։ Պատմվածքն իրոք հավանեցի, բայց ոչ միայն սյուժեի համար, այլ այն քննարկման թեմաների համար, որոնք ծագում են մեր մեջ՝ ստեղծագործությունն ընթերցելուց հետո։
Շատ հետաքրքիր էր և՛ Բուդդայի, և՛ Կանդիտայի կերպարները։ Կանդտան լինելով մեղսագործ, իրեն սկսել էր համարել լավը, միայն այն բանից հետո, երբ սարդին սատկացնելու քայլից որոշեց ետ կանգնել։ Սակայն ըստ իս նա պարզապես կարիք ուներ ինքնամխիթարանքի, այն առումով, որ ինքը նույնպես կարող է լավ քայլ անել։ Սակայն այնուամենային, անմտություն է մտածել, որ փրկել ես ինչ-որ մեկի կյանքը, միայն այն պատճառով, որ չես սպանել նրան։
Հետաքրքիրն այն էր, որ Բուդդան ևս կարևորել էր այդ քայլը և Կանդիտային տվել երկրորդ շանս։ Սակայն ցավալին այն էր, որ Կանդիտան երկրորդ հնարավորությունն ունենալու դեպքում էլ նախընտրեց գոռոզությունը՝ որի պատճառով էլ նա զրկվեց իր շանսից։
Կարծում եմ ստեղծագործության ասելիքն այն էր, որ վատը լինելուց հետո միշտ տրվում է լավը վերափոխվելու հնարավորություն, սակայն պետք է այն նկատենք և բաց չթողնենք մեր հնարավորությունը ճիշտ ճանապարհին կանգնելու։