Գաբրիել Գարսիա Մարկես «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը»
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձ» ստեղծագործությունը հավանեցի։ Ջրահեղձն արդեն դիակ էր, երբ նրան գտան երեխաները, ընդհանրապես դիակ բառը միշտ ասոցացվում է վատ մտքերի հետ և միշտ տհաճություն է պատճառում, բայց Գաբրիել Գարսիա Մարկեսը փոխում է կարծրատիպերը։ Նա իր այս ստեղծագործությունում ջրահեղձին ներկայացնում է առնական, գեղեցիկ, լուրջ և շատ խելացի։ Գյուղի բոլոր կանայք տխրել էին, որ ամուսնացած չեն եղել ջրահեղձի հետ։ Սկսում էին քննադատել իրենց ամուսիններին։ Ամեն բան անում էին նրա համար, կարում էին զգեստներ, խնամում էին։
Ստեղծագործությունը նաև շատ տարօրինակ է թվում առաջին հայացքից, երբ երեխաները գետից հանում են դին և սկսում են նրա հետ խաղալ։
Նրանց այդ արարքի պատճառը որոշ առումներով դժվար է մեկնաբանել։ Միգուցե նրանք դա արել են միայն այն պատճառով, որ երբեք չէին տեսել նման գեղեցկություն։ Սակայն չեմ կարծում, որ դա կարող է պատճառ հանդիսանալ նման վերաբերմունքի։
Ինձ դուր եկավ տվյալ ստեղծագործությունը, որովհետև այստեղ կերպարները ապրում էին արտառոց կյանքով, սակայն միևնույն ժամանակ իրենց պահում էին այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդ, ով ապրում է սովորական մարդկային կյանքով։