Posted in Պատմություն 11

Սեպտեմբերի 19-23

Թեմա 2․ Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ
ա/ Զինված պայքարը Արցախում
բ/ Սյունիքի հայկական իշխանությունը․Դավիթ Բեկ /բանավոր, դասագիրք՝ էջ 10-17, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ Սեպտեմբերի 19-23
Posted in Գրականություն 11

Օսկար Ուայլդ

Օսկար Ուայլդը համաշխարհային գրականության ակնառու ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործություններն իրենց գաղափարական բովանդակությամբ և արծարծած թեմաների խորությամբ եղել և մնում են համաշխարհային գրականության գոհարներից։ Օ. Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը հեղինակի միակ վեպն է, նրա ստեղծագործությունների գլուխգործոցը։ Վեպում արծարծված են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում են արվեստին, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապին։
Վեպի գլխավոր հերոսը՝ Դորիան Գրեյը, որը հեդոնիզմի հետևորդն էր, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհ։
Օսկար Ուայլդի հիմնական ստեղծագործությունները եղել են մանրապատումներ, որոնք շատ խորն են և առանձնանում են իրենց յուրօրինակությամբ։ Այնտեղ նա բարձրաձայնում է մարդկության համար բազում կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ հավատը, գեղեցկությունը, ինքնասիրահարվածությունը և շատ այլ թեմաներ։ 
Նաև հատկանշական էր նրա գործերի անկանխատեսելի ընթացքը։ Նրա ստեղծագործությունները պարտադիր ընթերցանություն են գրականության, փոլիսոփայության սիրահարների համար։