Թեմա 3․ Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին.
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
ա/ Հովսեփ Էմին
բ/ Մովսես Սարաֆյան
գ/ Հովսեփ Արղության
դ/ Հովհաննես Լազարյան
ե/ Շահամիր Շահամիրյան /բանավոր, էջ 20-26, նաև այլ աղբյուրներ/.
Լրացուցիչ նյութեր՝
«Որոգայթ փառաց»
«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»
Day: 26.09.2022
Կարդում ենք գրաբար
Աշխարհաբարի վերածիր Խորենացու այս տողերը։ Հատվածը բարձրաձայն կարդա և ձայնագրիր։
«ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ…»
…Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի…:
(Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց )
«ԹԵՊԵՏ ԵՎ ՄԵՆՔ ՓՈՔՐ ԱԾՈՒ ԵՆՔ…»
Թեպետ և մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար, շատ անգամ օտար թագավորներից նվաճված, սակայն քաջության շատ գործեր են կատարվել մեր երկրում՝ արժանի գրի ու հիշատակի…։
(Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն)