Թափառող սյուժեն, կայուն պատմություն է, որ հիմք է ծառայում բանավոր, գրավոր ստեղծագործության կամ կինոսցենարի համար և տեղափոխվելով փոխում իր գեղարվեստական տեսքը, կախված նոր միջավայրից։ Տարբեր երկրներին հատուկ սոցիալ-տնտեսական պայմանները, լեզուն, ազգությունը, կենցաղը, մշակույթը, կրոնը իրենց ազդեցությունն են թողնում թափառող սյուժեի վրա, բայց ամբողջովին այն չեն փոխում։ Թափառող սյուժեի վառ օրինակ են հեքիաթները, որոնք անցնում են երկրից-երկիր, ստանալով նոր գույն ու երանգ։
«Քաջ Նազար» ստեծագործությունը թափաօող սյուժեի օրինակ է։ Այն գրվել և վերամշակվել է Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի կողմից։
Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարն» ունի շատ ընդհանրություններ Հովհաննես Թումանյանինի հետ, սակայն վերջը տարբերվում է։ Երկուսում էլ ամբողջ ստեղծագործության ընթացքում գերիշխում է բախտը, սակայն Դեմիրճյանի մոտ բախտը մինչև վերջ չշարունակեց կայուն մնալ։
Month: Նոյեմբեր 2022
Քաղաքական տերմինների բացատրություն
Լիբերալիզմ (Ազատականություն)
Լիբերալիզմը քաղաքական աշխարհայացք է, որը հիմնված է ազատության ու հավասարության գաղափարների վրա: Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը:Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։
Շարունակել կարդալ “Քաղաքական տերմինների բացատրություն”Նոյեմբերի 28 — դեկտեմբերի 2
Թեմա 11. «Հայոց Մեծ Եղեռնը»
ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
բ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերը
գ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էջ 113-124, նաև այլ աղբյուրներ/.
Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը»
Դերենիկ Դեմիրճյանի հետևյալ պատմվածքը կարդացել էի մի քանի տարի առաջ և վերընթերցելուց հետո համեմատեցի նախկին և ներկայիս կարծիքները, սակայն էական տարբերություն չկար։ Այս պատմվածքը բոլոր ժամանակներում շատ արդիական է եղել, որովհետև միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր հրաժարվել են մարդկային հարաբերություններից, ինչու ոչ նաև խղճից՝ նյութականի համար։
Ես այս պատմվածքը մի փոքր նմանեցնում եմ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գրքին, որովհետև երկուսում էլ գլխավոր կերպարները գերադասում էին փողը. «Ավելորդ»-ում Հաճի աղան քրոջն էր փոխարինել փողի հետ, իսկ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գրքում գլխավոր հերոսը իր առողջությունն, ընկերներին և հարազատներին էր փոխարինել փողով։
Կետադրություն
Այդ մարդուն, անշուշտ, ուրիշ մտքեր են հուզում:
Եղբայրը, սակայն, ուշադրություն չէր դարձնում:
Դու, կարծեմ, նրան չնկատեցիր։
Հորեղբայրդ, այնուամենայնիվ, ժամանակին օգնության հասավ։
Իհարկե’ դու, այդ մասին չպետք է հայտնեիր նրան։
Եղբայրդ, հիրավի, չսխալվեց որ նրան ընտրեց:
Դու, ըստ երևույթին, ինձ չհասկացար:
Ես, իհարկե, չգնացի, այլ դուրս եկա պատշգամբ:
Սակայն մենք, այնուամենայնիվ, պետք է ձգտենք բարեհամբույր լինել:
Հիրավի, անձրևը, կարծես, միտք չուներ կտրվելու:
Ես էլ, ավա՜ղ, սեփական ուժերով անկարող եմ բացել այս դուռը։
Այս ծանր տառապանքներն, արդարև, կոփեցին քեզ:
Քո գրածները, բարեբախտաբար, շատ օգտակար եղան մեզ համար:
Այս ամենը, համենայն դեպս, միայն նրանց էր վերաբերում։
Քո մտադրությունը, ճիշտն ասած, սովորական չէ։
Նա լսում էր անտարբեր և, ըստ երևութին ձանձրույթով։
Այժմ, ինչ խոսք, սքանչելի կթվա ամեն ինչ։
Ռենե Մագրիտի աշխատանքներից
Մարդու որդին

Ինձ համար նկարը ներկայացնում է հասարակությունը։ Տղամարդը կոստյումը հագին կանգնած է ամենապարզ ու թեթև ֆոներից մեկի ներքո։ Նկարի ամենաուշագրավ կողմը դեմքն է, որը ծածկված է խնձորով, և միայն մի աչքն է երևում անկյունից: Ես կարծում եմ, որ դա արվել է ավելի խորը մտադրությամբ, քան պարզապես դեմքը թաքցնելու: Խնձորը դեմքն է, այն մարդու մի մասն է, որքան նրա աչքը կամ ձեռքը։ Դիտորդը՝ նույն ինքը նկարի հեղինակը, ձգվում է դեպի տղամարդը և փորձում է հասկանալ, թե ինչ է նշանակում աչքը, խնձորը, ինչ տեսք ունի դեմքը հետևում։ Դեմք չկա, այդ իսկ պատճառով ստիպված են կանգնել դիտորդները, նայելով դատարկությանը, մինչդեռ իրական աշխարհը՝ օվկիանոսի ու երկնքի գեղեցկությունը ետևում են մնացել ու մոռացվել:
Շարունակել կարդալ “Ռենե Մագրիտի աշխատանքներից”Մանկավարժական աշխատողներ
- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական անձ ուսուցի՞չ է։
Յուրաքանչյուրն էլ կարող է ունենալ մանկավարժի կոչում, սակայն ոչ բոլորն են լիարժեք համապատասխանում պահանջներին, ցուցաբերում ճիշտ մոտեցում աշակերտների հանդեպ։ - Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են մանկավարժական աշխատողները։
Մանկավարժական աշխատողներ են համարվում բոլոր նրանք, ովքեր ունեն մանկավարժական կրթություն և կապի մեջ են գտնվում աշակերտների հետ (ուսուցիչ, տնօրեն, փոխտնրնօրեն, դասղեկ և այլն)։ - Յուրաքանչյուր մանկավարժական անձ ուսուցի՞չ է։
Կախված է նրանց կրթությունից։ Օրինակ տնօրենը եթե չունի մանկավարժական նրթություն և չի զբաղվում դասավանդմամբ, ապա նա չի համարվում ուսուցիչ։
Հետազոտական աշխատանք
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Թեմա։ Իսպանախոս երկրների մշակույթները, տոներն, ավանդույթները
Սովորող։ Քնարիկ Հակոբյան
Դասարան։ Ավագ դպրոց, 11-րդ դասարան
Ղեկավար։ Ռուզաննա Սարգսյան
Ընթացիկ աշխատանքներին ծանոթացեք այստեղ։
Դերենիկ Դեմիրճյան «Հայը»
«Հայը»
«Իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։»
Դերենիկ Դեմիրճյանն իր «Հայը» ստեղծագործությունը սկսում է հետևյալ խոսքերով։ Մի ազգ, ով անցել է և դեռևս անցնում է բազմաթիվ դժվարությունների, կորուստների ու հալածանքների միջով, չի պատրաստվում կորցնել հավատը։
Մի տեսանկյունից ցավալի է, բայց ստեղծագործությունը հրատարակվել է տասնամյակներ առաջ, սակայն սյուժեի մեջ փոփոխություններ անելու կարիք չէր լինի, եթե վերամշակեինք ներկայիս համար։
Հեղինակը խոսում է նաև Հայաստանի տեսարժան վայրերից՝ մասնավորապես եկեղեցիներից, սակայն դրանց գեղեցկության մասին խոսքերին հաջորդեց հետևյալ տողերը՝ «Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին»։
Ռեսուրսների ռառացիոնալ օգտագործման եղանակներ
*Նվազեցնել անօգուտ ջրի օգտագործումը։ Ատամները խոզանակելիս փակել հոսող ջորը, լոգանք ընդունելուց առաջ ջուրը երկար բաց չթողնել: Բերեմ նաև օրինակ՝ վերջերս համացանցում տեսել էի մի ընտանիքի, ովքեր հավաքում են այն ջուրը, որն առաջանում է լոքանքից առաջ (ջրի տաքանալու ընթացքի) այնուհետև այն ֆիլտրում էին ու օգտագործում լվացքի և այլ տնային գործերի համար։
*Խնայել էլեկտրականությունը։ Հեռուստացույց չդիտելու դեպքում անջատել և անիմաստ էներգիա չվատնել։ Սենյակից դուրս գալուց անջատել լույսերը։ Հնարավորության դեպքում ձեռք բերել արևային էներգիա և էլետրականության փոխարեն օգտվել բնական լույսի էներգիայից։
Շարունակել կարդալ “Ռեսուրսների ռառացիոնալ օգտագործման եղանակներ”