Կրթահամալիրում Սիրադեղյանական օրերի սկսելու հետ մեկտեղ սկսեցինք ևս մեկ անգամ ընթերցել Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունները։
Ընթերցեցի «Հայ պատմիչներ, ջան պատմիչներ» և «Երկլեզու Հայաստան-անլեզու հայվան» հոդվածները։ Երկուսն ունեին շատ ընդհանուր կողմեր։ Սիրադեղյանն իր ասելիքն ասում է շատ հստակ, կոպիտ, և շատ հաճախ օգտագործում է ժարգոնային բառապաշար։ Սակայն ըստ իս դա արվում է այն պատճառով, որովհետև նա իր միտքն ավելի հասկանալի է ձևակերպում նման կերպով, քան գրական բառերով։
Սիրադեղյանն իր այս ստեղծագործություններում շատ ուղիղ կերպով անդրադառնում է Հայաստանի քաղաքականությանն ու քաղաքական գործիչներին։ «Իբր քաղաքական կյանքը եռում էր Հայաստանից էլ թշվառ մի տեղ… Հայաստանից թշվառ ուրիշ ի՞նչ է լինում․ իհարկե, հայերով կառավարվող եւս մի տարածք»։ Իսկ ահա հետևյան տողերն էլ փաստում են այդ մասին։