| Հոդված 17. | Պետությունը և կրոնական կազմակերպությունները |
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
| Հոդված 18. | Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին |
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Շարունակել կարդալ “Կրոնը սահմանադրության մեջ”