Դարձվածքը երկու և ավելի բառերի կայուն կապակցություն է, որի անդամները միասին հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն: Դարձվածքի իմաստը չի բխում նրա անդամների իմաստի գումարից և հաճախ նույնիսկ կապ չունի ուղղակի իմաստների հետ։ Դարձվածքները տեքստերին տալիս են ավելի գրական, պատկերավոր և արտահայտիչ տեսք։
Դարձվածքներ «Մարդկային ձայներ Արմենասարից» ստեղծագործության մեջ.
Նախշած նկար, եզից կաշին մնալ, տեղն արևի տակ պինդ պահել, գլուխ տանել, գլուխ գովալ, սիրտը հալվել, միայն մեխը գիտի՝ մուրճն ինչ ջան ունի, մեկի մատը փուշ կոխել…