- Խնդրում եմ տեղյակ պահեք նրանց, որ մենք չենք կարող ընդունել նրանց հրավերը։
Please, let them know, that we can’t accept thair invitation. - Ի°նչ կանեիր, եթե կորցնեիր անձնագիրդ։
What would you do, if you lose your passport. - Ձեզ երբևէ ցույց տվել են այդ գրքերը։
Have you ever been shown those books? - Ես մտադրվել եմ ամառային արձակուրդներին ծովափ գնալ։
I have made up my mind to go to the beach for the summer holidays. - Քանի որ նա շատ ընկերներ չուներ չգիտեր ում դիմել օգնության համար։
Since he didn’t have many friends, he didn’t know who to ask for help. - Թող նա խորհրդի համար դիմի ընկերոջը։
Let him turn to a friend for advice. - Մենք չպետք է շտապեինք, որովհետև ֆիլմը արդեն սկսվել էր։
We didn’t have to hurry because the movie had already started. - Եթե նա այդքան արագ չխոսի, ես նրան կկարողանամ հասկանալ։
If he doesn’t speak so fast, I will be able to understand him. - Ջեկը հարցրեց եղբորը, թե ում հետ էր նա խոսում հեռախոսով։
Jack asked his brother who he was talking to on the phone. - Ես այնքան հոգնած էի, որ չէի կարող ուտել, չնայած ճաշը արդեն եփած էր։
I was so tired that I couldn’t eat, although the dinner was already cooked.
Day: 10.11.2022
Թարգմանության խմբագրում
Հայտնի իտալացի հոգեբույժը հորդորում է մեզ ավելի քիչ վերլուծել և ավելի շատ զգալ։ «Մի՛ վախեցեք կատարել նույն սխալը, — ասում է Մորելլին, — միևնույն սխալներ կյանքում չեն լինում», չէ՞ որ մենք արդեն նույն մարդը չենք, ինչ երեկ կամ մեկ տարի առաջ։ Առաջարկում ենք 15 իմաստուն արտահայտություն բժշկից՝ առողջ սիրո մասին քո և ուրիշների նկատմամբ:
Մեր հիվանդությունների մեծ մասի պատճառը՝ մեր վերաբերմունքն է ինքներս մեր հանդեպ։ Մեր մարմինը միշտ գիտի՝ ինչ անի։ Եվ այն խոսում է, խոսում է, ասում է մեզ ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ մենք չենք կարող ասել բառերով, նույնիսկ այն, ինչ չենք ուզում լսել կամ էլ ընդունակ չենք ձևակերպել մեր մեջ։
Շարունակել կարդալ “Թարգմանության խմբագրում”