-Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ սա աշխարհի վերջին գիշերն է։
-Ի՞նչ կանեի, լու՞րջ ես հարցնում:
-Այո՛, լուրջ:
-Չգիտեմ, չեմ մտածել։
Նա արծաթե սրճեփի բռնակը շրջեց դեպի նրան և երկու բաժակները դրեց ափսեների մեջ։ Նա մի քիչ սուրճ լցրեց։ Հետիևում երկու փոքրիկ աղջիկները կանաչ փոթորկի լամպերի լույսի ներքո բլոկներ էին խաղում սրահի գորգի վրա։ Երեկոյան օդում կար եփած սուրճի թեթև, մաքուր բույրը:
-Դե, ավելի լավ է սկսես մտածել այդ մասին, — ասաց նա:
-Դու դա նկատի չունեիր, չէ՞ — ասաց նրա կինը։
Նա գլխով արեց։
-Պատերա՞զմ։