Posted in Քաղաքագիտություն 11

Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

Վիպակի սկզբում «Մեներ ֆերմայի» անասունները բողոքում էին մարդանցից այն պատճառով, որ իրենց հետ շատ վատ են վարվում և ժողովի ընթացքում կազմակերպեցին ապստամբություն՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։ Ապստամբությունից հետո առաջին տարին շատ լավ ընթացավ, սակայն խոզերը, ովքեր ամենախելացին էին այդ անասունների մեջ, որոշեցին օգտվել մյուսների միամտությունից և օգտագործել նրանց։
Այսպիսով, Ջորջ Օրուելի ստեղծագործության գերագույն միտքն այն է, որ ամեն ոլորտում խելացիներն ու ուժեղները միշտ իրենց առանձնացնում են խմբից, իրենց կարգում առաջնորդ և յուրաքանչյուր որոշում կայացնում շահադիտական տեսանկյունից՝ չմտածելով մյուսների մասին։ Եվ հաշվի չեն առնում, որ իրենց նախկինում ստեղծած օրենքները հենց իրենք սկսում են ոտնահարել։

Մեջբերումներ

  • Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։
  • Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։
  • Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։
Posted in Պատմություն 11

Նոյեմբերի 21-25

Թեմա 10. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ Նոյեմբերի 21-25
Posted in Հայոց լեզվի քերականություն 11

Քրիստիան Բատիկեան | Ամառնային

Փոխադրություն

Ա․

Նախ Միքքին էր։
Ամռան արձակուրդի առաջին շաբաթն էր, և ծնողներս ամեն օր վիճաբանում էին, թե որտեղ պիտի անցկացնենք արձակուրդը։ Մայրս ասում էր, որ պետք է ճամփորդենք, սակայն հայրս հուսահատորեն փորձում էր հասկացնել, որ կիսատ մնացած շատ գործեր ունի և ֆինանսական այլ խնդիրներ կան։ Սրանից ավել չեմ նայում։ Արագ նախաճաշում եմ, կամաց դուրս եմ գալիս տանից և առաջ․․․գոռալով իջնում եմ փողոցն ի վար, փախցնելով աղավնիներին և վայելելեով քնատ անցորդների հայհոյանքները։ Ղալաթիայի շուկայի հավատարիմ շների վոհմակը դեռ երկար վազեց հետևիցս։ Տուն պիտի վերադառնամ միայն երեկոյան, հորս տուն վերադառանալուց քիչ առաջ, և պետք է սպասեմ, թե երբ պիտի նույն վեճը սկսի։ Հաճախ հայրս ու մայրս ինձ են դառնում։

Շարունակել կարդալ Քրիստիան Բատիկեան | Ամառնային