Posted in Իրավունք 11

Մանկավարժական աշխատողներ

  1. Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական անձ ուսուցի՞չ է։
    Յուրաքանչյուրն էլ կարող է ունենալ մանկավարժի կոչում, սակայն ոչ բոլորն են լիարժեք համապատասխանում պահանջներին, ցուցաբերում ճիշտ մոտեցում աշակերտների հանդեպ։
  2. Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են մանկավարժական աշխատողները։
    Մանկավարժական աշխատողներ են համարվում բոլոր նրանք, ովքեր ունեն մանկավարժական կրթություն և կապի մեջ են գտնվում աշակերտների հետ (ուսուցիչ, տնօրեն, փոխտնրնօրեն, դասղեկ և այլն)։
  3. Յուրաքանչյուր մանկավարժական անձ ուսուցի՞չ է։
    Կախված է նրանց կրթությունից։ Օրինակ տնօրենը եթե չունի մանկավարժական նրթություն և չի զբաղվում դասավանդմամբ, ապա նա չի համարվում ուսուցիչ։
Posted in Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Թեմա։     Իսպանախոս երկրների մշակույթները, տոներն, ավանդույթները
Սովորող։     Քնարիկ Հակոբյան
Դասարան։     Ավագ դպրոց, 11-րդ դասարան
Ղեկավար։    Ռուզաննա Սարգսյան

Ընթացիկ աշխատանքներին ծանոթացեք այստեղ։

Posted in Գրականություն 11

Դերենիկ Դեմիրճյան «Հայը»

«Հայը»

«Իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։» 
Դերենիկ Դեմիրճյանն իր «Հայը» ստեղծագործությունը սկսում է հետևյալ խոսքերով։ Մի ազգ, ով անցել է և դեռևս անցնում է բազմաթիվ դժվարությունների, կորուստների ու հալածանքների միջով, չի պատրաստվում կորցնել հավատը։
Մի տեսանկյունից ցավալի է, բայց ստեղծագործությունը հրատարակվել է տասնամյակներ առաջ, սակայն սյուժեի մեջ փոփոխություններ անելու կարիք չէր լինի, եթե վերամշակեինք ներկայիս համար։ 
Հեղինակը խոսում է նաև Հայաստանի տեսարժան վայրերից՝ մասնավորապես եկեղեցիներից, սակայն դրանց գեղեցկության մասին խոսքերին հաջորդեց հետևյալ տողերը՝ «Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին»։