Posted in Քաղաքագիտություն 11

Քաղաքական տերմինների բացատրություն

Լիբերալիզմ (Ազատականություն)

Լիբերալիզմը քաղաքական աշխարհայացք է, որը հիմնված է ազատության ու հավասարության գաղափարների վրա: Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը:Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։ 

Շարունակել կարդալ “Քաղաքական տերմինների բացատրություն”
Posted in Պատմություն 11

Նոյեմբերի 28 — դեկտեմբերի 2

Թեմա 11. «Հայոց Մեծ Եղեռնը» 
ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
բ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերը
գ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էջ 113-124, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ “Նոյեմբերի 28 — դեկտեմբերի 2”
Posted in Գրականություն 11

Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը»

Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը»

Դերենիկ Դեմիրճյանի հետևյալ պատմվածքը կարդացել էի մի քանի տարի առաջ և վերընթերցելուց հետո համեմատեցի նախկին և ներկայիս կարծիքները, սակայն էական տարբերություն չկար։ Այս պատմվածքը բոլոր ժամանակներում շատ արդիական է եղել, որովհետև միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր հրաժարվել են մարդկային հարաբերություններից, ինչու ոչ նաև խղճից՝ նյութականի համար։
Ես այս պատմվածքը մի փոքր նմանեցնում եմ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գրքին, որովհետև երկուսում էլ գլխավոր կերպարները գերադասում էին փողը. «Ավելորդ»-ում Հաճի աղան քրոջն էր փոխարինել փողի հետ, իսկ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գրքում գլխավոր հերոսը իր առողջությունն, ընկերներին և հարազատներին էր փոխարինել փողով։