Posted in Գրականություն 11

«Քաջ Նազար» և թափառող սյուժե

Թափառող սյուժեն, կայուն պատմություն է, որ հիմք է ծառայում բանավոր, գրավոր ստեղծագործության կամ կինոսցենարի համար և տեղափոխվելով փոխում իր գեղարվեստական ​​տեսքը, կախված նոր միջավայրից։ Տարբեր երկրներին հատուկ սոցիալ-տնտեսական պայմանները, լեզուն, ազգությունը, կենցաղը, մշակույթը, կրոնը իրենց ազդեցությունն են թողնում թափառող սյուժեի վրա, բայց ամբողջովին այն չեն փոխում։ Թափառող սյուժեի վառ օրինակ են հեքիաթները, որոնք անցնում են երկրից-երկիր, ստանալով նոր գույն ու երանգ։
«Քաջ Նազար» ստեծագործությունը թափաօող սյուժեի օրինակ է։ Այն գրվել և վերամշակվել է Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի կողմից։
Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարն» ունի շատ ընդհանրություններ Հովհաննես Թումանյանինի հետ, սակայն վերջը տարբերվում է։ Երկուսում էլ ամբողջ ստեղծագործության ընթացքում գերիշխում է բախտը, սակայն Դեմիրճյանի մոտ բախտը մինչև վերջ չշարունակեց կայուն մնալ։