Posted in Անգլերեն 11

Quotes of Vano Siradeghyan

…Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան:

…Life didn’t turn out the way we wanted, and we were stunned in the square. Then we fell apart from the pain, then my temples turned white in one night, my mouths were grimaced with bitter wisdom, we straightened ourselves so as not to break — this is how we became a stone statue of despair. The torso is tight, the head is high, the hands are in the lap to stay clean.

Շարունակել կարդալ “Quotes of Vano Siradeghyan”
Posted in Քաղաքագիտություն 11

Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

Վիպակի սկզբում «Մեներ ֆերմայի» անասունները բողոքում էին մարդանցից այն պատճառով, որ իրենց հետ շատ վատ են վարվում և ժողովի ընթացքում կազմակերպեցին ապստամբություն՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։ Ապստամբությունից հետո առաջին տարին շատ լավ ընթացավ, սակայն խոզերը, ովքեր ամենախելացին էին այդ անասունների մեջ, որոշեցին օգտվել մյուսների միամտությունից և օգտագործել նրանց։
Այսպիսով, Ջորջ Օրուելի ստեղծագործության գերագույն միտքն այն է, որ ամեն ոլորտում խելացիներն ու ուժեղները միշտ իրենց առանձնացնում են խմբից, իրենց կարգում առաջնորդ և յուրաքանչյուր որոշում կայացնում շահադիտական տեսանկյունից՝ չմտածելով մյուսների մասին։ Եվ հաշվի չեն առնում, որ իրենց նախկինում ստեղծած օրենքները հենց իրենք սկսում են ոտնահարել։

Մեջբերումներ

  • Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։
  • Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։
  • Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։
Posted in Պատմություն 11

Նոյեմբերի 21-25

Թեմա 10. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Շարունակել կարդալ Նոյեմբերի 21-25
Posted in Հայոց լեզվի քերականություն 11

Քրիստիան Բատիկեան | Ամառնային

Փոխադրություն

Ա․

Նախ Միքքին էր։
Ամռան արձակուրդի առաջին շաբաթն էր, և ծնողներս ամեն օր վիճաբանում էին, թե որտեղ պիտի անցկացնենք արձակուրդը։ Մայրս ասում էր, որ պետք է ճամփորդենք, սակայն հայրս հուսահատորեն փորձում էր հասկացնել, որ կիսատ մնացած շատ գործեր ունի և ֆինանսական այլ խնդիրներ կան։ Սրանից ավել չեմ նայում։ Արագ նախաճաշում եմ, կամաց դուրս եմ գալիս տանից և առաջ․․․գոռալով իջնում եմ փողոցն ի վար, փախցնելով աղավնիներին և վայելելեով քնատ անցորդների հայհոյանքները։ Ղալաթիայի շուկայի հավատարիմ շների վոհմակը դեռ երկար վազեց հետևիցս։ Տուն պիտի վերադառնամ միայն երեկոյան, հորս տուն վերադառանալուց քիչ առաջ, և պետք է սպասեմ, թե երբ պիտի նույն վեճը սկսի։ Հաճախ հայրս ու մայրս ինձ են դառնում։

Շարունակել կարդալ Քրիստիան Բատիկեան | Ամառնային
Posted in Անգլերեն 11

Exercise

  1. bad-tempered
    easily annoyed or made angry.
  2. good-tempered
    not easily irritated or made angry.
  3. open-minded
    willing to consider new ideas; unprejudiced.
  4. narrow-minded
    not willing to listen to or tolerate other people’s views; prejudiced.
  5. absent-minded
    having or showing a forgetful or inattentive disposition.
  6. easy-going
    relaxed and tolerant in attitude or manner.
  7. laid-back
    relaxed and easy-going.
  8. tight-fisted
    not willing to spend or give much money; miserly.
  9. two-faced
    insincere and deceitful.
  10. strong-willed
    determined to do as one wants even if other people advise against it.
  11. self-centred
    preoccupied with oneself and one’s affairs.
Posted in Հայոց լեզու 11, Անգլերեն 11, Թարգմանություն

“The Last Night Of The World” Ray Bradbury / «Աշխարհի վերջին գիշերը» Րայ Բրադբուրի

Ձայնանյութը

-Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ սա աշխարհի վերջին գիշերն է։
-Ի՞նչ կանեի, լու՞րջ ես հարցնում:
-Այո՛, լուրջ:
-Չգիտեմ, չեմ մտածել։
Նա արծաթե սրճեփի բռնակը շրջեց դեպի նրան և երկու բաժակները դրեց ափսեների մեջ։ Նա մի քիչ սուրճ լցրեց։ Հետիևում երկու փոքրիկ աղջիկները կանաչ փոթորկի լամպերի լույսի ներքո բլոկներ էին խաղում սրահի գորգի վրա։ Երեկոյան օդում կար եփած սուրճի թեթև, մաքուր բույրը:
-Դե, ավելի լավ է սկսես մտածել այդ մասին, — ասաց նա:
-Դու դա նկատի չունեիր, չէ՞ — ասաց նրա կինը։
Նա գլխով արեց։
-Պատերա՞զմ։

Շարունակել կարդալ ““The Last Night Of The World” Ray Bradbury / «Աշխարհի վերջին գիշերը» Րայ Բրադբուրի”
Posted in Պատմություն 11

Նոյեմբերի 14-18

Թեմա 9․ Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին․
ա/ Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
բ/ Արևելյան Հայաստանը 1907-14 թթ․
գ/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /բանավոր, էջ 84-95, նաև այլ աղբյուրներ/․

Շարունակել կարդալ Նոյեմբերի 14-18
Posted in Գրականություն 11

Ակսել Բակունց «Մուրոյի զրույցը»

Ակսել Բակունց «Մուրոյի զրույցը»

Ակսել Բակունցի ստեղծագործություններն ակնառու են բնության մասին նկարագրությունների շարքով։ «Մուրոյի զրույցը» բացառություն չէր. ստեղծագործությունը սկսվեց երկու ընկերների զրույցով՝ ովքեր գտնվում էին Մաղդայի գեղատեսիլ բնության գրկում։ Նրանք միմյանց ուղում էին հարցեր, քննարկում անում, մինչև նկարտեցին կաղ Մուրոյին՝ ով քայլում էր նրանց ուղղությամբ։ Տղայի ընկերը նրան ծաղրանքով դիմավորեց ու զրույցի մեջ մտնելուց հետո հարցրեց ծերունուն Լենինի մասին, ով էլ իր հերթին առաջարկեց պատմել զրույց Լենինի մասին։

Ըստ զրույցի լենինը աղքատ ընտանիքից էր, ով գումար վաստակելու նպատակով գնաց և կարդացողի աշխատանք գտավ։ Աշխատանքի ընթացքում այնքան կարդաց, որ միտքը հասունացավ և հասկացավ՝ ինչեր կարող է նա անել իր խելքով։
Նա գնաց ու իր շրջապատում սկսեց փնովել թագավորին և առաջարկել պայքարի ճանապարհ։ Թագավոր երբ իմացավ այդ մասին, գլխատեց նրա եղբորը, սակայն ծանր վիճակից դուրս գալուց հետո նա շարունակեց իր գործը։ Ի վերջո նա հասավ հաջողության՝ թագավորի գլուխը երկու կես արեց ու նստեց գահին։ Բոլոր աղքատներին գումար բաժանեց և նրանց նոր կյանքի սկիզբ առաջարկեց։

Շարունակել կարդալ “Ակսել Բակունց «Մուրոյի զրույցը»”