Առաջին կիսամյակը մոտեցավ իր ավարտին։ Կիսամյակը լի էր նոր գիտելիքներով, նախագծերով, բարձր տրամադրությամբ ու փորձայություններով։
Այս կիսամյակում իմ ընտրության գործունեություններն իսպաներենն, անգլերենն ու հայոց լեզվի քերականությունն էին՝ լեզուներով լի տարի։
Գրեթե բոլոր առարկայի շրջանակներում ունեցել ենք հետաքրքիր նախագծեր, ծավալուն քննարկումներ։
Իսպաներենն իմ ամենասիրելի դասաժամերից մեկն է։ Կիսամյակի ընթացքում անցել ենք բազում նոր թեմաներ, ինչպես նաև հարստացրել ենք մեր բառապաշարը։ Նախագծային աշխատանքներից ուզում եմ առանձնացնել երկուսը. առաջինը հանդիպումն էր իսպանախոս երկրների ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդը ցանկացած ոլորտից որևէ իսպանացու մասին հետազոտություն։ Ես ընտրել էի Պաբլո Պիկասոյին, որովհետև ինձ համար նա Իսպանիայի մեծ խորհրդանիշ է։
Հայոց լեզվի քերականության դասերին կատարել ենք բազում քերականական աշխատանքներ, վերհիշել տարբեր թեմաներ, ինչպես նաև անցել ենք գրաբար և արևմտահայերեն։
Անգլերենի դասաժամին նույնպես արել ենք նախագծեր ու լեզվական աշխատանքներ։ Հետաքրքիր և ստացված նախագծերից կառանձնացնեմ խոհանոցային նախագիծը և “Roll a Christmas story“-ն։
Չեմ կարող չխոսել հետազոտական աշխատանքից։ Այս տարի մեզ համար այն նորություն էր, բայց միաժամանակ շատ հետաքրքիր։
Մեծ ոգևորությամբ սպասում եմ մյուս կիսամյակին՝ ձմեռային ճամբարին։
Month: Դեկտեմբեր 2022
Քերոլայն Քեփնես «Դու» / Caroline Kepnes “You”

Բովանդակություն
Երբ մի գեղեցիկ գրող մտնում է «East Village» գրախանութ, որտեղ աշխատում է Ջո Գոլդբերգը, Ջոն անում է այն, ինչ կաներ յուրաքանչյուրը. նա գրանցում է աղջկա անունը կրեդիտ քարտի վրայից:
Նյու Յորքում կար միայն մեկ Գինևեր Բեկ: Նա համացանցում վարում էր ակտիվ գործունեություն և պատմում իր յուրաքանչյուր քայլի մասին՝ Ջոյին տեղեկացնելով այն ամենի մասին, ինչ նա պետք է իմանար։
Երբ Ջոն թաքուն և մոլուցքով վերահսկում է Բեքի կյանքը, նա կազմակերպում է մի շարք իրադարձություններ, որպեսզի համոզվի, որ Բեքը կհայտնվի իր կյանքում: Փոխվելով հետապնդողից նրա ընկերոջը՝ միևնույն ժամանակ լուռ վերացնելով խոչընդոտները, որոնք կանգնած են նրանց ճանապարհին, նույնիսկ եթե դա սպանություն է:
Գրողի մասին
Քերոլայն Քեփնեսը New York Times-ի բեսթսելեր հեղինակն է: Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և «Դու»-ն այժմ Netflix-ում հեռուստասերիալ է: Քեփնեսն ավարտել է Բրաունի համալսարանը, այնուհետև աշխատել է որպես փոփ մշակույթի լրագրող Entertainment Weekly-ում և հեռուստատեսային գրող 7th Heaven և The Secret Life of the American Teenager-ում: Նա մեծացել է Քեյփ Քոդում, իսկ այժմ ապրում է Լոս Անջելեսում։
Մեջբերումներ
- Գրքերի խնդիրն այն է, որ դրանք ավարտվում են:
- Աշխատեք գրախանութում և իմացեք, որ այս աշխարհում մարդկանց մեծամասնությունը մեղավոր է զգում լինել այնպիսին, ինչպիսին իրենք են:
- Ես ոչինչ չեմ ասում։ Ես գիտեմ լռության ուժը: Ես հիշում եմ, որ հայրս ոչինչ չէր ասում, և ես ավելի վառ եմ հիշում նրա լռությունները, քան նրա ասածները:
- Երջանկությունը հավատալն է, որ դու երջանիկ ես լինելու: Հույս է:
- Ձեզ հետ խոսելը նման է ժամանակի միջով ճանապարհորդելուն:
- Լուիզա Մեյ Ալկոտը ճիշտ է. Արտասովոր աղջիկը չի կարող սովորական կյանք ունենալ. Մի դատեք ինքներդ ձեզ. Սիրեք ինքներդ ձեզ.
Կարծիք
Այս պատմությունը շատ յուրահատուկ է։ Այն ունի բազում մութ կողմեր, բայց հենց դա էլ հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը։ Առաջին անգամ էի կարդում Քերոլայն Քեփնեսի գրքերից և կարծում եմ, որ նրա մյուս գործերը ևս կկարդամ։
«Դու»-ն սարսափելի ուսումնասիրություն է այն մասին, թե որքան խոցելի ենք մենք բոլորս հետապնդումների և մանիպուլյացիաների նկատմամբ։
«Մեծապատիվ մուրացկանները» Հակոբ Պարոնյան
Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ Մուրացկաններ»
Պատմությունը մեծահարուստ Աբիսողոմ աղայի մսին էր, ով տեղափոխվել էր Կոստանդնուպոլիս՝ ամուսնանալու նպատակով։
Մեծահարուստի կերպարը շատ միամիտ և փառասեր էր։ Նա պատրաստ էր անել ամեն բան և վճարել ամեն մեկին, միայն իր փառքի համար։ Առիթից օգտվելով՝ բոլոր մուրացկանները նրանից խաբեությամբ գումար էին շորթում։ Նա այդ մասին հասկանում է միայն ամենավերջում։
Ստեղծագործության վրաբերյալ ասելիքս շատ չէ։ Ինձ համար այն հետաքրքիր էր, հեղինակը շատ գեղցիկ կերպով համադրել էր ամեն տեսարանը։ Իսկ ինչ վերաբերում է պատմության մյուս կերպարներին՝ մեծապատիվ մուրացկաններին, նրանց կերպարները ևս շատ լավ էր մտածված, նրանք շատ սրամիտ էին և խորամանկ։
Ամանորյա ուղերձների վերլուծություն
Հողային խնդիրը Հայաստանում
Անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում անտառածածկույթը զգալի նվազել է, հիմնականում վառելափայտի հատումների, առևտրային նպատակով փայտանյութի հավաքման և բացահանքերի շահագործման պատճառով: Վառելափայտի համար անօրինական հատումները լայնորեն տարածված էին 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ընթացքում: Այն դեռևս հաճախ է հանդիպում՝ անտառների թույլ պաշտպանության և այլ վառելիքի հարաբերականորեն բարձր ծախքերի պատճառով: Անտառային տարածքի նվազումը պատճառում է տնկիների և կենդանիների բնական միջավայրի կորուստ, օդի վատ որակ, հողերի դեգրադացիա, էրոզիա եւ սողանքներ ու լանդշաֆտի փոփոխություններ: Հողերի դեգրադացիայի և լանդշաֆտի փոփոխությունների պատճառ են նաև արոտավայրերի չկանոնակարգված օգտագործումն ու գերարածեցումը, ինչպես նաև գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործման հետևանքով հողերի աղտոտվածությունը:
Kitchen project
Christmas story
“Let’s hang the red lights here.” I suggested.
The others agreed. After we finished decorating our log cabin, which was located in the wood, we drunk tea.
“Santa, when are we going to wrap the gifts? There are only left 2 days till Christmas.” Carlos, (one of my elves) asked me.
“Umm, haven’t we finished already?” I asked.
“Not yet. Don’t you remember, we wrapped only half of the gifts?” He answered.
“Ohh, right. You know, the older I get, the more forgetful I get.” I answerd in a sad voice.
“Don’t worry, we are here to help you” Elves said with a smile on their face.
Ամանորյա ցիտատներ
- «Սուրբ Ծնունդը խանութից հնարավոր չէ գնել։ Գուցե Սուրբ Ծնունդը մի փոքր ավելին է նշանակում»: — Բժիշկ Սյուս
“Christmas can’t be bought from a store. Maybe Christmas means a little bit more.” — Dr. Seuss - «Տեսնելը հավատալն է, բայց երբեմն աշխարհում ամենաիրական բաներն այն բաներն են, որոնք մենք չենք կարող տեսնել»: — Փոլար Էքսպրեսս
“Seeing is believing, but sometimes the most real things in the world are the things we can’t see.” — The Polar Express - «Սուրբ Ծնունդը նման է կոնֆետի, այն կամաց-կամաց հալվում է բերանում՝ քաղցրացնելով բոլոր ճաշակները՝ ստիպելով քեզ ցանկանալ, որ այն հավերժ տևի»: — Richelle E. Goodrich
“Christmas is like candy; it slowly melts in your mouth sweetening every taste bud, making you wish it could last forever.” — Richelle E. Goodrich - «Աշխարհի ամենափառահեղ խառնաշփոթներից մեկը Սուրբ Ծննդյան օրը հյուրասենյակում ստեղծված խառնաշփոթն է»: — Էնդի Ռունի
“One of the most glorious messes in the world is the mess created in the living room on Christmas Day.” — Andy Rooney
Ոսկե ցլիկը
«Ոսկե ցլիկը» հայկական ֆիլմերի լավագույններից մեկն է։ Ֆիլմը Նաջարյանի ցլի մասին, որն ուցում է նրա կնոջ եղբայրը տանել, սակայն այդ ամենը Նաջարյանի սրտով չէր։ Սակայն ի վերջո նրանք կարողանում են ցլին տանել։
Ֆիլմից որոշ հատվածներ վերածվել են թևավոր խոսքի։ Ինչպիսիք են՝ «Մարդը հացս կտրեց, կնիկը՝ ջուրս», «Մենք շա՞տ ունենք որ ուրիշին ենք տալիս», «Կերակրում եմ, կերակրում եմ, օրինակ էլ եմ ծառայում», «Մեր միլիոնին լավ կպահեք», «Հանուն մեր ֆերմայի չեմ քշելու»։
Ինքնուրույն աշխատանք
1. 3) 3/4
2. 2,3,5,7,11,13
2) 6
3. 2,4,10
1) 3
4. 1/4+2/5=13/20
1) 20/13
5. (13/50)⁻¹+2/13
50/13+2/13=52/13
1) 4
