Posted in Իրավունք 11

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

  • Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
    Ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի՝ հասարակական կազմակերպությունը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ»:
  • Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը
    Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:(Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենք):
  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
    Նախ սահմանենք թե ով է անհատ ձեռնարկատերը.
    Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:
    Իսկ Իրավաբանականանձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
    Համեմատելով երկու տերմինների բացատրությունը կարող ենք եզրահանգել որ անհատ ձեռներեցը և իրավաբանական անձը չեն նույնանում,դրանք տարբեր են միմյանցից:Սակայն միանշանակ անհատ ձեռներեցը կարող է կազմավորել իրավաբանական անձ:
  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
    Այո, ՍՊԸ-ն ինքնին իրավաբանական անձ է: Այսպես, իրավաբանական անձինք լինում են առևտրային և ոչ առևտրային, իսկ առևտրային կազմակերպությունները կարող են ներկայանալ 1)ՍՊԸ-ի, 2) Բաժնետիրական ընկերության (բաց կամ փակ) 3) Լիարժեք պատասխանատվությամբ ընկերության և 4) Կոպերատիվների տեսքով: