Posted in Գրականություն 11

«Հին աստվածներ» Լևոն Շանթ

Լևոն Շանթ «Հին աստվածներ»

Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման պատմում է Աբեղայի և Վանահոր խնդիրների ու միևնույն երկընկտրանքի մասին՝ կի՞ն, թե՞ Աստված։
Աբեղան վանական կյանքի օրենքը խախտելուց հետո ծանոթացավ աշխարհիկ կյանքին։ Նա սիրահարվել էր Սեդային և մտածում էր միայն նրա մասին։ Ի վերջո դա հանգեցրեց նրան, որ Աբեղան ինքնասպան եղավ՝ նետվելով Սևանա լիճը։
Իսկ արդեն Վանահայրն իր սիրու՝ Մարիամի, համար կառուցում էր եկեղեցի, սակայն որոշեց քանդել եկեղեցին և մտածել միայն Աստծու մասին, կառուցելով նոր եկեղեցի, սակայն նոր եկեղեցի կառուցելու առաջարկը մերժվում է մյուսների կողմից, ուստի Վանականը լքում է կղզիին՝ ուրիշ վայրում իր առաջարկն ընդունող մարդիկ գտնելու նպատակով։
Կարծում եմ՝ նրանցից ոչ մեկն էլ չհասավ այդ երկուսից միայն մեկին, որովհետև դժար (միգուցե նաև անհնար) է որշում կայացնել և ընտրել կյանքում երկու ամնակարևոր բաներից միայն մեկը։