Առաջին կիսամյակը մոտեցավ իր ավարտին։ Կիսամյակը լի էր նոր գիտելիքներով, նախագծերով, բարձր տրամադրությամբ ու փորձայություններով։
Այս կիսամյակում իմ ընտրության գործունեություններն իսպաներենն, անգլերենն ու հայոց լեզվի քերականությունն էին՝ լեզուներով լի տարի։
Գրեթե բոլոր առարկայի շրջանակներում ունեցել ենք հետաքրքիր նախագծեր, ծավալուն քննարկումներ։
Իսպաներենն իմ ամենասիրելի դասաժամերից մեկն է։ Կիսամյակի ընթացքում անցել ենք բազում նոր թեմաներ, ինչպես նաև հարստացրել ենք մեր բառապաշարը։ Նախագծային աշխատանքներից ուզում եմ առանձնացնել երկուսը. առաջինը հանդիպումն էր իսպանախոս երկրների ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդը ցանկացած ոլորտից որևէ իսպանացու մասին հետազոտություն։ Ես ընտրել էի Պաբլո Պիկասոյին, որովհետև ինձ համար նա Իսպանիայի մեծ խորհրդանիշ է։
Հայոց լեզվի քերականության դասերին կատարել ենք բազում քերականական աշխատանքներ, վերհիշել տարբեր թեմաներ, ինչպես նաև անցել ենք գրաբար և արևմտահայերեն։
Անգլերենի դասաժամին նույնպես արել ենք նախագծեր ու լեզվական աշխատանքներ։ Հետաքրքիր և ստացված նախագծերից կառանձնացնեմ խոհանոցային նախագիծը և “Roll a Christmas story“-ն։
Չեմ կարող չխոսել հետազոտական աշխատանքից։ Այս տարի մեզ համար այն նորություն էր, բայց միաժամանակ շատ հետաքրքիր։
Մեծ ոգևորությամբ սպասում եմ մյուս կիսամյակին՝ ձմեռային ճամբարին։