Posted in Հայոց լեզվի քերականություն 11

Վահան Տերյան «Ոսկի հեքիաթ»

«Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ»

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Անհայտ կողմերից իմ երկրի վրա,
Դյութել է հոգիս հայացքը նրա
Եվ իմ երգերը համր են ու անվարժ…

Բացված է արդեն մի ուրիշ երկիր,
Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,—
Ոսկի հայացքով կախարդել է նա,
Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր…

Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա,—
Նրա կնիքն է իմ հոգու վրա —
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն…

Շարունակել կարդալ “Վահան Տերյան «Ոսկի հեքիաթ»”
Posted in Հայոց լեզու 11

Շտեմարան 1, Բաժին 4, Մաս 1

  1. 4) Սիրտս, չգիտեսինչու, վատ բան է գուշակում։
  2. 3) Ինչպես է կողոպտված այս գյուղում փրկվել այս երինջը։
  3. 3) Խոսակցությունը կարծես հաճելի էր նրան։
  4. 3) Ես ձեզ ասում եմ կգա Ոգու սով…
  5. 3) Ասում են ուռին աղջիկ էր ինձ պես։
  6. 2) Դաշտում տակավին հարյուր տարի սրանից առաջ ոչ մի տուն չկար. կային միայն ուռենու ճյուղերից շինված խուղեր։
  7. 1) Ծաղիկը, ծառը թե չլինեն, մարդ կխելագարվի։
  8. 2) Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները խոնավություն կաթեց քարերի վրա։
  9. 2) Պահակը պատմում էր այդ տարիների մասին, և դա թվում էր մի պարզ պատմություն։
  10. 3) Արամին եթե բան պատահած չլիներ, արդեն եկած կլիներ։
  11. 2) Վազեցինք և փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել ու դունչը մոտեցրել էր վերքին։
  12. 3) Լռությու՜ն, լռությու՜ն, լռությու՜ն անսահման
  13. 4) Աշխատանքից հոգնեցին։
  14. 2) Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անց կացավ։
  15. 2) Ինձ հառաչել չթողին,
    Էլ ու՞ր մնաց շառաչել։
  16. 2) Պտուղը ծառից են ճանաչում։
  17. 2) Սիրեցի հեզ, անքեն հոգիդ
    Եվ երգերդ մեղմ ու բեկբեկ։
  18. 2) Տեսա երազ մի վառ,
    Ոսկի մի դուռ տեսա…
  19. 2) Հուզվեցի մի փուչ խոսքից։ 
  20. 4) Այս վանքը գնահատվել է նաև օտար ճարտարապետների կողմից։
  21. 1) Քանդակագործի մուրճի հուժկու հարվածների կողմից փշրվում ու ճեղքվում էր քարը՝ աստիճանաբար ուրվագծելով մի գեղեցիկ կերպարանք։ 
  22. 1) Մայրը, որ կյանքում շատ բան էր տեսել, ներողամիտ հայացքով նայեց որդուն։
  23. 1) Թեկուզ դարն է ծնում, և երկիրն է տալիս երգին շունչ ու ոգի, բայց երգը երկրից ու դարից մի՛շտ երկար է տևում։
  24. 1) Արքաների հետ խոսում են «դու»-ով,
    Եթե, իհարկե, լսում են նրանց։
  25. 3) Ո՞վ քեզ ծեծեց, Մարո՛ ջան…
  26. 2) Աշխատանքի այդ խաղաղ օրերին այնպես էր երևում, թե սարերի ետևում ընկած գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտի։
  27. 4) Նա մեքենան կանգնացրեց ու ասաց.
    -Մեքենայի մեջ շատ տեղ չկա. եթե ուզում ես, ճամպրուկներդ դի՛ր, կտանեմ, կողովներիդ հետ դու ոտքով կգաս։
  28. 4) Պետք է պատրույգը բարձրացնել և մինչև ձեթը հատնի, ավարտել անկրկնելի օրերի պատմությունը։