Սա փոխկապակցված պատմություն է ռասիզմի, ատելության, բռնության, զայրույթի և երբեմն հարգանքի մասին։
Ամեն ինչ տեղի է ունենում 36 ժամվա ընթացքում, և կան մի քանի կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր իսկ բարդ և դաժան պատմություններ: Սա մի կողմից վատ է, որովհետև կերպարներին չես կարող մինչև վերջ ճանաչե և վերջնական կարծիք կազմել նրանց արարքների համար։ Բայց միևնույնն է, ֆիլմում դա շատ համակարգված էր ու հասկանալի։
Սաունդթրեքին ևս ուզում եմ անդրադառնալ։ Նմանատիպը ես նախկինում չէի լսում, սակայն ըստ իս այն շատ համապատասխան էր ֆիլմին։
Իսկ արդեն դերասանական խաղը բոլորի կողմից փայլուն էր, դժվար է ասել, թե ով է լավագույնն այս ֆիլմում:
Month: Հունվար 2023
Նարինե Աբգարյան «Անթառամները»
«Անթառամները» ստեղծագործություն է մի գերդաստանի պատմության մասին, որը սակայն ներկայացնում է մի ամբողջ երկրի վիճակ։ Մարդիկ ապրում են ցավի, ուրախության, տանջանքի և կորստի մեջ։ Նրանց աչքերը և՛ տեսնում են հարսանիք, և՛ պատերազմ, և՛ զինադադար, և՛ առօրյա բնակչի կյանք՝ որոնց սիրելի զբաղմունքն էր գորգ գործելը։
Պատմվածքը շատ ցավոտ է և հուզմունք առաջացնող, հատկապես այն պահին, երբ խոսվում է տանջանքների մասին, օրինակ թե ինչպես թշնամի երկրի բնակիչները գորգագործությամբ տարված աղջկան դարձրին կռնատ և նրանից խլեցին ամեն ինչ…