
Month: Փետրվար 2023
Մաթեմատիկա 27.02.2023
Դերբայական դարձված
71. Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:
1) Իմաստունը նա է, ով մեծ խելքի առջև գլուխ է խոնարհում, մեծ սրտի առջև` ծնկները:
2) Ով հարստություն ունի, ժխտում է արդարությունը։
3) Չգիտեմ՝ որտեղից է գալիս Ջութակի հեկեկանքը տխուր։
4) Ո՞վ տվեց մարդուն այն իրավունքը, որ իշխի իր նմաններին:
72. Ո՞ր տարբերակում ստորադաս նախադասությունը ենթակա չէ:
1) Հաճելի է, երբ զրուցակիցդ խելացի է:
2) Դու, որ չհասկացար մերձավորներիդ, չես հասկանա նաև ինձ:
3) Լավ է, որ չես շփոթվել ու ժամանակին բժիշկ ես հրավիրել:
4) Այլ խնդիր է, որ դու չես ուզում ինձ օգնել:
Փետրվարի 20-25
Թեմա 13՝ Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/
Լրացուցիչ գրականությույն՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ, էջ 225 /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Հովհաննես Թումնայան. հոդվածներ
Ընթերցեցի Հովհաննես Թումանյանի «Մի՞թե դժվար է» հոդվածը: Թումանյանն այս հոդվածում փորձում է խոսել մարդկանց չարության և վատ վերաբերմունքի մասին: Թե որքան վատ են վերաբերվում իրար, թե որքան են դժվարանում լինել միմյանց հանդեպ անկեղծ և բարի: Ամեն ակնթարթի պատրաստ են իրար վիրավորել: Խոսում է այն մասին, որ կյանքը տիեզերական է, իսկ մարդիկ նախընտրում են ապրել փոքր կյանքում: Քննադատում է մարդկանց և հարցնում բոլորին. «Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք»։ Թումանյանը խնդրին անդրադարձել է այս տեսակետից, և դա իրոք այդպես է, հասարակության մեջ հաճախ լինում են մարդիկ, որոնց կարծրատիպերը տարբեր են և չեն ընդունում մեկը մյուսի կարծիքը:
Շարունակել կարդալ “Հովհաննես Թումնայան. հոդվածներ”22.02.2022
Առաջադրանք 83, 90.
83.Տրված բառերը վերածեցեք հոմանշային երեքական շարքի։
ա)Լիակատար — ամբողջական, լիառատ, լիովին, լրիվ
Ամբողջական — լիակատար, լիառատ, լիովին, լրիվ
Միանգամայն — ամբողջապես
Առատ — լիառատ, լիովին
Հիմնովին — ամբողջովին, ամբողջապես, լիովին
Արգասավոր — բերրի, բեղուն, արգավանդ
Կատարյալ — անթերի
Բայի լրացումներ
55. Ո՞ր նախադասության մեջ ընդգծվածը ժամանակի պարագա չէ:
1) Ջրտուքի այդ գիշերներին լուսինը շողք էր գցում առվի մեջ:
2) Մինչև զառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էր փոքրիկ տափարակով:
3) Ամպամած այդ օրից հետո էլ չեմ բարձրացել բրուտների ճանապարհով։
4) Երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին:
56. Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա:
1) Անդոն երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին։
2) Գյուղից ներքև՝ մի բարձր ժայռի մոտ, գետն արմունկ է կազմում կորչում քարերի արանքում:
3) Կուրծքը սպիտակ ջրածտերը թռչում են քարից քար, կրծքերը երերացնում, ծվծվում։
4) Ձիերը ահ ու սարսափով կանգնում էին կիսաքանդ կամրջի առաջ՝ վախենալով նրանով անցնելուց:
Հովհաննես Թումանյան. քառյակներ
Հովհաննես Թումանյանն իմ սիրելի գրողներից մեկն է, սիրում եմ նրա բոլոր աշխատանքները, սակայն իմ սրտում առանձնահատուկ տեղ ունեն իր հեքիաթները, քանի որ մանկությունս անցել է դրանց հետ։ Մեծանալով արդեն սկսեցի ընթերցել նաև քառյակները, բանաստեղծություններն ու պոեմները։
Թումանյանն ունի յուրահատուկ գրիչ։ Նա իր քառյակների հերոս է դնում հորինված կերպարների կամ կենդանիների, որի մեջ միաձուլում է նաև բնությունը։ Նրա ստեղծագործություններում մեծ նշանակություն ունեն բնության երևույթները, ինչպես նաև քառյակներում չկա այնպիսի տրամադրություն, որ գերիշխի։ Այնտեղ տրամադրությունները միշտ փոփոխվում են, որն էլ ստեղծագործության ընթացքը դարձնում է էլ ավելի հետաքրքիր։
Փետրվարի 20-24
Համաշխարհային պատմություն
Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը․
ա/ Ամբողջատիրության էությունը
բ/ Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում
գ/ Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում /բանավոր, էջ 55-59, նաև այլ աղբյուրներ/․
«Անուշ» | «Ռոմեո և Ջուլիետ»
Հովհաննես Թումանյանի «Անուշ» և Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունների միջև բովանդակային նմանությունները շատ չեն, սակայն երկու ստեղծագործություններն էլ սիրահար զույգերի մասին են, որոնցից երկուսի միությունն էլ ուրախ ավարտ չի ունենում։ «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունում Ռոմեոն խմում է թույն, որովհետև կարծում էր՝ Ջուլիետը մահացել է (այն ինչ նա պարզապես քուն էր մտել)։ Ստեղծագործության իմաստը կայանում է նրանում, որ Ռոմեոն առանց իր սիրելիի պատրաստ չէր շարունակել իր կյանքը, և առանց երկմտելու որոշում կայացրեց կյանքին վերջ տալ։ Գրեթե նույն բանն էլ տեղի ունեցավ «Անուշ» պոեմում։ Սարոյի մահից հետո Անուշը փորձեց ելք գտնել, սակայն նա չկարողացավ իր կյանքը շարունակաել առանց սիրելիի և կրկին դիմեց ինքնասպանության՝ այս անգամ կարծելով, որ հանդերձյալ աշխարհում կվերամիավորվի Սարոյի հետ։
Շարունակել կարդալ “«Անուշ» | «Ռոմեո և Ջուլիետ»”