«Թմկաբերդի առում»-ին ծանոթ եմ նախորդ ուսումնական տարիներից։ Վերընթերցեցի պոեմն ու իմ հին գրառումները, տեսակետս կարում եմ չի փոխվել, համաձայն եմ նախկինում գրածներիս հետ։
«Թմբկաբերդի առումը» պոեմի մեջ Հովհաննես Թումանյանը շատ լավ նկարագրել է դավաճանությունը, և ցույց տվել, թե ինչպես է դավաճանողը կործանվում։
Շահը երկար պայքարելով Թաթուլի դեմ և տեսնելով, որ ոչնչի չի կարողանում հաղթանակ տանել, դիմեց խորամանկ քայլի։ Նա ուղարկեց իր աշուղներից մեկին Թմբկաբերդի տիրուհու մոտ, որպեսզի նա արտահայտի Շահի սերը տիկնոջ հանդեպ։ Թմբկատիրուհին լսելով աշուղին ընկավ շփոթմունքի մեջ, չէր ուզում դավաճանել Թաթուլին, բայց Շահի հարստությունը ի վերջո գերեց նրան։
Կռվից հաղթանակով վերադարձած Թաթուլն ու իր զորքը, քեֆ կազմակերպեցին, բաժակները լցրեցին և այնքան խմեցին, որ իսկույն քնեցին։ Թաթուլը երազում տեսավ կնոջ դավաճանությունը, բայց մինչև հասկացավ, թե ինչ է կատարվում դավաճան կինը արդեն բացում էր դարպասները։ Շահը իր զորքով ներխուժեց Թմբկաբերդ և սպանեց Թաթուլին էլ, բոլոր բնակիչներին էլ։
Տիրուհին մատնել էր Թաթուլին և դավաճանել իր ամբեղջ ժողովրդին և այդ պատճառով ստացավ մեծագույն պատիժ՝ ընկավ ձորը Շահի դահիճի ձեռքերից։
Ըստ իս Թմկա տիրուհին կողմնորոշված կին չէր։ Նա հասել էր մեծ փառքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։ Սակայն ի պատասխան իր դավաճանության նա ոչինչ չստացավ։