26. Ո՞ր նախադասության մեջ դերանունով արտահայտված ենթակա կա:
1) Խրճիթն իր հիմնվելու օրից այդքան ուրախություն երբեք չէր տեսել: 2) Աշխատանքի այդ խաղալ օրերին այնպես էր երևում, թե սարերի ետևում ընկած գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտի։ 3) Կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի. չգիտես ինչ ձորեր են մտնում։ 4) Մեզ հաճելի է դիտել, թե ինչպես ջրածտերը թռչում են փրփուրի վրայով:
27. Ո՞ր նախադասության մեջ բայի հրամայական եղանակով արտահայտված ստորոգյալ կա:
1) Երբ Գրիգորը դժգոհում էր մեր ագարակի ծառերից պտուղ քաղողներից, մայրս գորովանքով ասում էր. — Թող մի քիչ էլ քաղեն տանեն, ձայն չհանես, դրանով մեր պտուղը չի պակասի: 2) — Հայրիկիդ կասեմ, որ թույլ տա՝ թռուցիկ թռցնես, — ասաց մայրս, — բայց այլևս թելը կտուրի ձողին չկապես։ 3) — Բարեկամնե՛րս, — ասաց նիստը վարողը, — խնդրում եմ հարցերը տալ պարզ, որոշակի և տղամարդու պես տեր կանգնել տրված հարցին: 4) Նա մեքենան կանգնեցրեց ու ասաց. — Մեքենայիս մեջ շատ տեղ չկա. եթե ուզում ես, ճամպրուկներդ դի՛ր, կտանեմ, կողովներիդ հետ դու ուտքով կգաս։
Արտասովոր կին, որով հիանում է ողջ աշխարհը: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով: Ֆրիդայի ճակատագրական փորձությունները սկսվեցին վաղ տարիքից. աղջկա մոտ հանկարծակի զարգացավ պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի պատճառով նրա աջ ոտքը դարձավ ձախ ոտքից ավելի բարակ: Այն քողարկելու համար էր սովորաբար երկար շրջազգեստներ կրում: Դեռ մանուկ հասակում Ֆրիդան որոշեց ձեռնոց նետել իր կարգավիճակին. սկսեց հաճախել բոքսի և այլ սպորտաձևերի: Իսկ 18 տարեկանում Կալոն քաղաքային ավտոբուսի մեջ վթարի ենթարկվեց: Տարավ 32 վիրահատություն և ամբողջ տարին ստիպված էր անկողնում անցկացնել օրթոպեդիկ կորսետով: Դրանից հետո հաշմանդամի սայլակը դարձավ նրա ուղեկիցը: Հենց այս շրջանում Ֆրիդան առաջին անգամ հորից ներկեր և վրձիններ խնդրեց. նա սկսեց իր անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ անել: Կալոն անասելի ֆիզիկական և հոգեկան ցավեր էր ունենում: Ցավը, տառապանքը, կրքերը, սրտի կրակը և անհավատալի կենսական էներգիան արտացոլված է նրա նկարներում: Գնալով վատանում է Կալոի առողջական վիճակը, կտրում են ոտքը, գանգրենայի պատճառով:
«Նրա նկարները նրա կենսագրությունն են »,- ասում են Ֆրիդա Կալոյի մասին: Իսկապես, Ֆրիդան ռեալիզմի ու ֆանտաստիակայի միաձուլմամբ, նկարների միջոցով պատմում էր իր կյանքում կատարվող իրադարձությունները: Իհարկե, Ֆրիդայի անվան կողքին միշտ հնչում էր ամուսնու՝ Ռիվերայի անունը, որի կյանքում Ֆրիդան այդպես էլ միակը չդարձավ:
Անկողնում գամված շրջանում Ֆրիդան ստեղծում է իր լավագույն նկարները, որոնք հետագայում մեծ ճանաչում են բերում նրան: Երբ արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել, Ֆրիդան վերցնում է իր նկարները և գնում տեսակցելու Դիեգո Ռիվերային՝ «ծերուկին», որին ծաղրում էր դեռ դպրոցում: Ֆրիդայի նկարները մեծ տպավորություն են գործում Դիեգոյի վրա, և նա խորհուրդ է տալիս շարունակել նկարել: Այդպես սկսվում է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի մտերմությունը, որը շուտով հանգեցնում է ամուսնության: Դիեգոն հայտնի կնամոլ էր, և իր հետևում էր թողել երկու ամուսնություն ու մի շարք սիրավեպեր: Ֆրիդան ուրիշ էր, նա հզոր էներգիա ուներ, նրա հմայքն արժեր նկարչի բոլոր նախկին սիրուհիների գեղեցկությունը: «Ես փորձում եմ խեղդել իմ տխուր հույզերն ու թախիծը, բայց այդ տականքները լողալ են սովորել»,- ասում էր նկարչուհին:
Ֆրիդան հաշտվել էր ամուսնու դավաճանությունների հետ, նույնիսկ ինքն էր սկսել սիրավեպեր ունենալ այնպիսի նշանավոր մարդկանց հետ, ինչպիսիք էին Պաբլո Պիկասոն և Կարմիր բանակի հիմնադիր, ռուս հայտնի հեղափոխական Լև Տրոցկին: Փախչելով խորհրդային իշխանությունների հետապնդումներից` վերջինս քաղաքական ապաստան է ստանում Մեխիկոյում: Նա ապրում էր Դիեգո Ռիվերայի տանը, որտեղ էլ սիրավեպ է ունենում Կալոյի հետ: Ֆրիդայի մյուս դժբախտությունը չծնված երեխաներն, որոնց մասին նույնպես ստեղծագործություններ կան: «Ես ունեցել եմ երկու մեծագույն դժբախտություն. մեկը հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը` Դիեգոն…»,- կրկնում էր նկարչուհին: Մահվանը առճակատված հզոր կինը՝ Ֆրիդան, սիրում էր ծաղիկներով պատել իրեն նաև նկարներում: Նա ասում էր՝ նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է՝ նրանք չեն մեռնի: Երբ 1954 թ. Ֆրիդան մահացավ, լուրեր էին պտտվում, թե նա ինքնասպան է եղել` հոգնելով ցավից ու մենությունից: «Հուսով եմ` իմ հեռանալը ուրախալի է,- գրում է նա իր օրագրում,- և ես երբեք այլևս հետ չեմ վերադառնա»: Նրա կենդանության օրոք մարդիկ նրան ճանաչում էին որպես Դիեգո Ռիվերայի կին, մինչդեռ մահվանից հետո Ռիվերան շատերին հայտնի է որպես Ֆրիդա Կալոյի ամուսին: Այսպես ծաղիկների սիրահար Ֆրիդա Կալոն հայտնի դարձավ միայն մահվանից հետո և նրա մասին նկարահանվեց ֆիլմ, որն էլ 2002թ.-ին արժանացավ երկու «Օսկար»-ի: Ի դեպ ֆիլմում նկարչուհուն մարմնավորել է հանրահայտ դերասանուհի Սալմա Հայեկը: