Posted in Էկոլոգիա 11

Գառնանգղ

Մորուքավոր Անգղը կամ գառնանգղը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն է։ Օդում ճախրելիս, հաճախ` մի քանի կիլոմետր բարձրությունից, նա սրատես աչքերով ուշադիր զննում է իր տիրույթները և լեշը նկատելուն պես, անմիջապես իջնում վրան: Այս անգղը կոչվում է գառնանգղ որովհետև երբ լեշ չի գտնում դիտում է թե սարի վրա որևէ մոլորված ոչխար չկա եթե գտնում է մոտենում է ոչխարին և իր մեծ թևերը թափահարելով վախեցնում է նրան և ոչխարը վախից հետ հետ գնալով ընկնում է սարից և սատկում այդ ժամանակ նա ուտում է ոչխարին: Սովորաբար բույն է դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում: Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։