Posted in Գրականություն 11

Հովհաննես Թումանյան «Անուշ»

Հովհաննես Թումանյան «Անուշ»

Հասարակության կարծիքից կախված լինելը ունենում է  ազդեցություն բազում ճակատագրերի վրա։ «Անուշ» պոեմի գլխավոր կերպարները՝ Անուշն ու Սարոն, դարձել էին դրա զոհը։ Նրանք սիրում էին միմյանց, սակայն բոլոր կողմերից նրանց միությունը մերժված էր։ 
Անուշի եղբայրը՝ Մոսին, ևս հասարակության զոհ էր դարձել։ Նա սպանեց Սարոյին այն բանից հետո, երբ կոխ մարտախաղի ժամանակ Սարոն նրան պարտության մատնեց՝ մեջը սեղմելով հատակին, որը Մոսիի համար անհարգալից վերաբերմունք էր։ Իսկ պոեմի վերջում, Սարոյի մահից հետո, ինքնասպան է լինում Անուշը, ով արդեն հոգնել էր պայքարելուց, և միակ լուծումը համարեց սեփակհան կյանքին վերջ տալը՝ իրեն նետելով Դեբեդ գետը։
Եթե տվյալ երևույթը դիտարկենք մեր օրերում, ապա տարբերությունն այդքան էլ ակնհայտ չի լինի։ Այո՛, տարբերություն կա, սակայն ցավոք այն դեռևս մեծ դեր է խաղում մեր կյանքում և մեր կայացրած որոշումներում։