Posted in Պատմություն 11

Փետրվարի 20-24

Համաշխարհային պատմություն

Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը․
ա/ Ամբողջատիրության էությունը
բ/ Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում
գ/ Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում /բանավոր, էջ 55-59, նաև այլ աղբյուրներ/․

Շարունակել կարդալ “Փետրվարի 20-24”
Posted in Գրականություն 11

«Անուշ» | «Ռոմեո և Ջուլիետ»

Հովհաննես Թումանյանի «Անուշ» և Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունների միջև բովանդակային նմանությունները շատ չեն, սակայն երկու ստեղծագործություններն էլ սիրահար զույգերի մասին են, որոնցից երկուսի միությունն էլ ուրախ ավարտ չի ունենում։ «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունում Ռոմեոն խմում է թույն, որովհետև կարծում էր՝ Ջուլիետը մահացել է (այն ինչ նա պարզապես քուն էր մտել)։ Ստեղծագործության իմաստը կայանում է նրանում, որ Ռոմեոն առանց իր սիրելիի պատրաստ չէր շարունակել իր կյանքը, և առանց երկմտելու որոշում կայացրեց կյանքին վերջ տալ։ Գրեթե նույն բանն էլ տեղի ունեցավ «Անուշ» պոեմում։ Սարոյի մահից հետո Անուշը փորձեց ելք գտնել, սակայն նա չկարողացավ իր կյանքը շարունակաել առանց սիրելիի և կրկին դիմեց ինքնասպանության՝ այս անգամ կարծելով, որ հանդերձյալ աշխարհում կվերամիավորվի Սարոյի հետ։

Շարունակել կարդալ “«Անուշ» | «Ռոմեո և Ջուլիետ»”
Posted in Հայոց լեզվի քերականություն 11

20.02.2023

Առաջադրանք 50, 64, 65, 68- ա, 80

50.Հետևյալ բառերի ուղղագրությունը պարզաբանելու համար դրանք բաժանեցեք բառակազմական բաղադրիչների։

Ամպհովանի — ամպ(արմատ), հով(արմատ), անի(ածանց) — բարդ ածանցավոր
Անշնորհք — ան(ածանց), շնորհք(արմատ) — պարզ ածանցավոր
Ընդարձակ — ընդ(ածանց), արձակ(արմատ) — պարզ ածանցավոր
Տարկետում — տար(արմատ), կետ(արմատ), ում(ածանց) — բարդ ածանցավոր
Տարադրամ — տար(արմատ), ա(հոդակապ), դրամ(արմատ) — բարդ բառ
Տարրալուծել — տարր(արմատ), ա(հոդակապ), լուծել(արմատ) — բարդ բառ
Հովվերգություն — հով(արմատ), երգ(արմատ), ություն(ածանց) — բարդ ածանցավոր
Հովեկ — հով(արմատ), եկ(ածանց) — պարզ ածանցավոր
Լուսատտիկ — լույս(արմատ), ա(հոդակապ), տտիկ(արմատ) — բարդ բառ

Շարունակել կարդալ “20.02.2023”