Ընթերցեցի Հովհաննես Թումանյանի «Մի՞թե դժվար է» հոդվածը: Թումանյանն այս հոդվածում փորձում է խոսել մարդկանց չարության և վատ վերաբերմունքի մասին: Թե որքան վատ են վերաբերվում իրար, թե որքան են դժվարանում լինել միմյանց հանդեպ անկեղծ և բարի: Ամեն ակնթարթի պատրաստ են իրար վիրավորել: Խոսում է այն մասին, որ կյանքը տիեզերական է, իսկ մարդիկ նախընտրում են ապրել փոքր կյանքում: Քննադատում է մարդկանց և հարցնում բոլորին. «Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք»։ Թումանյանը խնդրին անդրադարձել է այս տեսակետից, և դա իրոք այդպես է, հասարակության մեջ հաճախ լինում են մարդիկ, որոնց կարծրատիպերը տարբեր են և չեն ընդունում մեկը մյուսի կարծիքը:
Շարունակել կարդալ “Հովհաննես Թումնայան. հոդվածներ”