71. Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:
1) Իմաստունը նա է, ով մեծ խելքի առջև գլուխ է խոնարհում, մեծ սրտի առջև` ծնկները:
2) Ով հարստություն ունի, ժխտում է արդարությունը։
3) Չգիտեմ՝ որտեղից է գալիս Ջութակի հեկեկանքը տխուր։
4) Ո՞վ տվեց մարդուն այն իրավունքը, որ իշխի իր նմաններին:
72. Ո՞ր տարբերակում ստորադաս նախադասությունը ենթակա չէ:
1) Հաճելի է, երբ զրուցակիցդ խելացի է:
2) Դու, որ չհասկացար մերձավորներիդ, չես հասկանա նաև ինձ:
3) Լավ է, որ չես շփոթվել ու ժամանակին բժիշկ ես հրավիրել:
4) Այլ խնդիր է, որ դու չես ուզում ինձ օգնել: