Freedom is an important thing in everyone’s life, because we all were born to be free. Freedom is not something that can be touched, seen, felt or reached. For some freedom means the freedom of going anywhere they like, for some it means to speak up for themselves, and for some, it is liberty of doing anything they like. But the fact that everyone wants to be free, holds true in all cases. Freedom is the choice to live one’s life doing what one wants, live where one wants, eat by own choice and learn what one’s heart desires. This means that freedom can apply to different aspects of life and freedom is not an absolute term.
Հասարակության կարծիքից կախված լինելը ունենում է ազդեցություն բազում ճակատագրերի վրա։ «Անուշ» պոեմի գլխավոր կերպարները՝ Անուշն ու Սարոն, դարձել էին դրա զոհը։ Նրանք սիրում էին միմյանց, սակայն բոլոր կողմերից նրանց միությունը մերժված էր։ Անուշի եղբայրը՝ Մոսին, ևս հասարակության զոհ էր դարձել։ Նա սպանեց Սարոյին այն բանից հետո, երբ կոխ մարտախաղի ժամանակ Սարոն նրան պարտության մատնեց՝ մեջը սեղմելով հատակին, որը Մոսիի համար անհարգալից վերաբերմունք էր։ Իսկ պոեմի վերջում, Սարոյի մահից հետո, ինքնասպան է լինում Անուշը, ով արդեն հոգնել էր պայքարելուց, և միակ լուծումը համարեց սեփակհան կյանքին վերջ տալը՝ իրեն նետելով Դեբեդ գետը։ Եթե տվյալ երևույթը դիտարկենք մեր օրերում, ապա տարբերությունն այդքան էլ ակնհայտ չի լինի։ Այո՛, տարբերություն կա, սակայն ցավոք այն դեռևս մեծ դեր է խաղում մեր կյանքում և մեր կայացրած որոշումներում։
Մորուքավոր Անգղը կամ գառնանգղը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն է։ Օդում ճախրելիս, հաճախ` մի քանի կիլոմետր բարձրությունից, նա սրատես աչքերով ուշադիր զննում է իր տիրույթները և լեշը նկատելուն պես, անմիջապես իջնում վրան: Այս անգղը կոչվում է գառնանգղ որովհետև երբ լեշ չի գտնում դիտում է թե սարի վրա որևէ մոլորված ոչխար չկա եթե գտնում է մոտենում է ոչխարին և իր մեծ թևերը թափահարելով վախեցնում է նրան և ոչխարը վախից հետ հետ գնալով ընկնում է սարից և սատկում այդ ժամանակ նա ուտում է ոչխարին: Սովորաբար բույն է դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում: Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։
Համաշխարհային պատմություն Թեման՝ Առաջին աշխարհամարտը /1914-18 թթ․/ ա/ Առաջին աշխարհամարտի պատճառները և սկիզբը բ/ Առաջին աշխարհամարտի ավարտը և հետևանքները /բանավոր, էջ 23-26, 31-34, նաև այլաղբյուրներ/․
26. Ո՞ր նախադասության մեջ դերանունով արտահայտված ենթակա կա:
1) Խրճիթն իր հիմնվելու օրից այդքան ուրախություն երբեք չէր տեսել: 2) Աշխատանքի այդ խաղալ օրերին այնպես էր երևում, թե սարերի ետևում ընկած գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտի։ 3) Կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի. չգիտես ինչ ձորեր են մտնում։ 4) Մեզ հաճելի է դիտել, թե ինչպես ջրածտերը թռչում են փրփուրի վրայով:
27. Ո՞ր նախադասության մեջ բայի հրամայական եղանակով արտահայտված ստորոգյալ կա:
1) Երբ Գրիգորը դժգոհում էր մեր ագարակի ծառերից պտուղ քաղողներից, մայրս գորովանքով ասում էր. — Թող մի քիչ էլ քաղեն տանեն, ձայն չհանես, դրանով մեր պտուղը չի պակասի: 2) — Հայրիկիդ կասեմ, որ թույլ տա՝ թռուցիկ թռցնես, — ասաց մայրս, — բայց այլևս թելը կտուրի ձողին չկապես։ 3) — Բարեկամնե՛րս, — ասաց նիստը վարողը, — խնդրում եմ հարցերը տալ պարզ, որոշակի և տղամարդու պես տեր կանգնել տրված հարցին: 4) Նա մեքենան կանգնեցրեց ու ասաց. — Մեքենայիս մեջ շատ տեղ չկա. եթե ուզում ես, ճամպրուկներդ դի՛ր, կտանեմ, կողովներիդ հետ դու ուտքով կգաս։
Արտասովոր կին, որով հիանում է ողջ աշխարհը: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով: Ֆրիդայի ճակատագրական փորձությունները սկսվեցին վաղ տարիքից. աղջկա մոտ հանկարծակի զարգացավ պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի պատճառով նրա աջ ոտքը դարձավ ձախ ոտքից ավելի բարակ: Այն քողարկելու համար էր սովորաբար երկար շրջազգեստներ կրում: Դեռ մանուկ հասակում Ֆրիդան որոշեց ձեռնոց նետել իր կարգավիճակին. սկսեց հաճախել բոքսի և այլ սպորտաձևերի: Իսկ 18 տարեկանում Կալոն քաղաքային ավտոբուսի մեջ վթարի ենթարկվեց: Տարավ 32 վիրահատություն և ամբողջ տարին ստիպված էր անկողնում անցկացնել օրթոպեդիկ կորսետով: Դրանից հետո հաշմանդամի սայլակը դարձավ նրա ուղեկիցը: Հենց այս շրջանում Ֆրիդան առաջին անգամ հորից ներկեր և վրձիններ խնդրեց. նա սկսեց իր անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ անել: Կալոն անասելի ֆիզիկական և հոգեկան ցավեր էր ունենում: Ցավը, տառապանքը, կրքերը, սրտի կրակը և անհավատալի կենսական էներգիան արտացոլված է նրա նկարներում: Գնալով վատանում է Կալոի առողջական վիճակը, կտրում են ոտքը, գանգրենայի պատճառով:
«Նրա նկարները նրա կենսագրությունն են »,- ասում են Ֆրիդա Կալոյի մասին: Իսկապես, Ֆրիդան ռեալիզմի ու ֆանտաստիակայի միաձուլմամբ, նկարների միջոցով պատմում էր իր կյանքում կատարվող իրադարձությունները: Իհարկե, Ֆրիդայի անվան կողքին միշտ հնչում էր ամուսնու՝ Ռիվերայի անունը, որի կյանքում Ֆրիդան այդպես էլ միակը չդարձավ:
Անկողնում գամված շրջանում Ֆրիդան ստեղծում է իր լավագույն նկարները, որոնք հետագայում մեծ ճանաչում են բերում նրան: Երբ արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել, Ֆրիդան վերցնում է իր նկարները և գնում տեսակցելու Դիեգո Ռիվերային՝ «ծերուկին», որին ծաղրում էր դեռ դպրոցում: Ֆրիդայի նկարները մեծ տպավորություն են գործում Դիեգոյի վրա, և նա խորհուրդ է տալիս շարունակել նկարել: Այդպես սկսվում է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի մտերմությունը, որը շուտով հանգեցնում է ամուսնության: Դիեգոն հայտնի կնամոլ էր, և իր հետևում էր թողել երկու ամուսնություն ու մի շարք սիրավեպեր: Ֆրիդան ուրիշ էր, նա հզոր էներգիա ուներ, նրա հմայքն արժեր նկարչի բոլոր նախկին սիրուհիների գեղեցկությունը: «Ես փորձում եմ խեղդել իմ տխուր հույզերն ու թախիծը, բայց այդ տականքները լողալ են սովորել»,- ասում էր նկարչուհին:
Ֆրիդան հաշտվել էր ամուսնու դավաճանությունների հետ, նույնիսկ ինքն էր սկսել սիրավեպեր ունենալ այնպիսի նշանավոր մարդկանց հետ, ինչպիսիք էին Պաբլո Պիկասոն և Կարմիր բանակի հիմնադիր, ռուս հայտնի հեղափոխական Լև Տրոցկին: Փախչելով խորհրդային իշխանությունների հետապնդումներից` վերջինս քաղաքական ապաստան է ստանում Մեխիկոյում: Նա ապրում էր Դիեգո Ռիվերայի տանը, որտեղ էլ սիրավեպ է ունենում Կալոյի հետ: Ֆրիդայի մյուս դժբախտությունը չծնված երեխաներն, որոնց մասին նույնպես ստեղծագործություններ կան: «Ես ունեցել եմ երկու մեծագույն դժբախտություն. մեկը հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը` Դիեգոն…»,- կրկնում էր նկարչուհին: Մահվանը առճակատված հզոր կինը՝ Ֆրիդան, սիրում էր ծաղիկներով պատել իրեն նաև նկարներում: Նա ասում էր՝ նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է՝ նրանք չեն մեռնի: Երբ 1954 թ. Ֆրիդան մահացավ, լուրեր էին պտտվում, թե նա ինքնասպան է եղել` հոգնելով ցավից ու մենությունից: «Հուսով եմ` իմ հեռանալը ուրախալի է,- գրում է նա իր օրագրում,- և ես երբեք այլևս հետ չեմ վերադառնա»: Նրա կենդանության օրոք մարդիկ նրան ճանաչում էին որպես Դիեգո Ռիվերայի կին, մինչդեռ մահվանից հետո Ռիվերան շատերին հայտնի է որպես Ֆրիդա Կալոյի ամուսին: Այսպես ծաղիկների սիրահար Ֆրիդա Կալոն հայտնի դարձավ միայն մահվանից հետո և նրա մասին նկարահանվեց ֆիլմ, որն էլ 2002թ.-ին արժանացավ երկու «Օսկար»-ի: Ի դեպ ֆիլմում նկարչուհուն մարմնավորել է հանրահայտ դերասանուհի Սալմա Հայեկը:
Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը Պարտադիր կամ հարկադիր է համարվում որևէ պատժի սպառնալիքի տակ անձից պահանջվող և (կամ) անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:
Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր:
Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: