85. Բարդ նախադասություններից որի՞ ստորադաս նախադասության պաշտոնն է սխալ նշված։
1) Զգացվում էր` Վահանն ասածիս վրա ինչ-որ բան էր մտմտում: (ենթակա)
2) Հետաքրքիր է, երբ մարդ տեսնում է այլ մարդու: (ժամանակի պարագա)
3) Սենք, որ կյանքում շատ երազեցինք, այդպես էլ ոչնչի չհասանք: (բացահայտիչ)
4) Որոշել էինք, որ քննություններից հետո մի լավ քեֆ անենք: (ուղիղ խնդիր)
86. Բարդ նախադասություններից որի՞ ստորադաս նախադասության պաշտոնն է սխալ նշված:
1) Ծաղիկներ էին շաղ տալիս նրանց ճանապարհին, ովքեր հաղթանակած էին վերադարձել հայրենիք: (հատկացուցիչ)
2) Բոլորովին էլ պատահական չէ, որ մեր մոլորակին սպառնում է գլոբալ տաքացման վտանգը: (ուղիղ խնդիր)
3) Ասում են` ուռին աղջիկ էր ինձ պես։ (ուղիղ խնդիր)
4) Ինչ տալիս եմ, այն է մնում գանձարանում իմ սրտի: (ենթակա)