Posted in Իմ գրադարանը

Քոլին Հուվեր «Չափազանց ուշ» / Colleen Hoover “Too late”

Բովանդակություն

Սլոանը կանցնի դժոխքի միջով և կվերադառնա նրանց համար, ում սիրում է:
Եվ նա անում է դա ամեն օր:
Վտանգավոր Ասա Ջեքսոնի հետ հարաբերությունների մեջ հայտնվելուց հետո, Սլոանը կանի ամեն ինչ, մինչև որ կարողանա ելք գտնել:
Նրա ճանապարհին ոչինչ չկա խանգարող:
Ոչինչ, բացի Քարթերից։

Սլոանը Ասայի հետ երբևէ պատահած ամենալավ բանն է: Չնայած Սլոանն Ասայի ապրելակերպին հավանություն չի տալիս, նա շարունակում է անել հենց այն, ինչ պետք է անի, որպեսզի իր բիզնեսում մի քայլ առաջ մնա: Նա նաև անում է ճիշտ այն, ինչ պետք է անի, որպեսզի մի քայլ առաջ մնա Սլոանից:
Նրա ճանապարհին ոչինչ չի կանգնի:
Ոչինչ, բացի Քարթերից։

Գրողի մասին

Քոլին Հուվերը Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր գրող է։ Հուվերի վեպերը դասվում են նոր մեծահասակների և երիտասարդների ժամանակակից ռոմանտիկ կատեգորիաների, ինչպես նաև հոգեբանական թրիլլերի շարքին:
2015 թվականին Քոլինի «Confess» վեպն արժանացել է Goodreads Choice մրցանակին՝ լավագույն սիրավեպ անվանակարգում։ Դրան հաջորդեց 2016 թվականին նրա ստեղծագործությունը՝ «It Ends With Us»-ը, որը նաև շահեց Choice մրցանակը լավագույն սիրավեպի համար: 2017 թվականին նրա «Without Merit» գործն արժանացել է լավագույն սիրավեպ մրցանակին:

Մեջբերումներ

  • Աշխարհը մեզ ոչինչ պարտական չէ։ Մենք վերցնում ենք այն, ինչ մեզ տրված է։
  • Իմանալով ճիշտի և սխալի տարբերությունը, չի փոխում ձևը թե ինչպես ես դու զգում։ Այն պարզապես ստիպում է զգալ ավելի մեղավոր։
  • Ոչ ոք չպետք է ապրի այնպիսի կյանք, որ երբեք հոգատարություն չզգա, նույնիսկ ծնողների կողմից, ովքեր ստեղծել են նրենց։
  • Եթե այն քեզ համար ձեռնտու չէ, ուրեմն չպետք է այն քեզ համար նշանակություն ունենա։
  • Սեր։ Սերը չեն գտնում։ Սերն է գտնում։

Կարծիք

Այս գիրքը շատ յուրահատուկ է։ Այն ունի բազում մութ կողմեր, բայց հենց դա էլ հետաքրքիր է դարձնում ընթերցքը։ Պատմությունը շատ հետաքրքիր էր և գաղտնիքներոէ լի։ Բայց անձամբ այս գիրքը ոչ բոլորին խորհուրդ կտայի, որովհետև կան բազում հատվածներ, որ զգայուն ընթերցնողներին կարող է դուր չգալ։

Posted in Գրականություն 11

Վահան Տերյան «Մեր պարտքը»

Վահան Տերյան «Մեր պարտքը»

Վահան Տերյանն իր հոդվածում խոսում է մի խնդրի մասին, որը մինչ օրս արդիական է հայերի համար։ Հոդվածում խոսվում է ոչ միահամուռ ժողովրդի մասին, որն առնչվել է բազում ցավերի, անցել պատերացմների և հալածանքների միջով, գրեթե միշտ հաղթահարել է այն, սակայն հետևանքներից չի կարողացել խուսափել, երկրի ներսում սկսել է ժամանակի ընթացքում խորանալ պառակտվածությունը։ Մարդիկ բաժանվել են խմբերի, չեն լսում միմյանց, որովհետև յուրաքանչյուրը կարծում է իր մտածած ուղին է ճիշտը։ 
Տերյանը հոդվածում նաև առաջարկ է իր լուծուման եշանակը։ Ըստ նրա, եթե մտավորականները վերցնեն երկրի ղեկը և առաջնորդեն, միավորեն ժողովրդին, ապա խնդիրների լուծումը կսկսի երևալ։ Սակայն ես այդքան էլ համակարծիք չեմ։ Յուրաքանչյուրը ցանկանում է հույս գտնել ինչ-որ մեկի մեջ և ի վերջո ոչ ոք չի գտնվում, որ անշահախդիր կստանձնի այդ դերը։
Հոդվածում չհավանեցի այն, որ նույն նախադասությունը տարբեր ձևերով ձևակերպում է և անընդհատ օգտագործում։