Վահան Տերյանը գրական աշխարհին թողել է բազում նամակների շարք, որոնց մեծամասնությունն ուղված է եղել կանանց։ Ընթերցեցի Անթառամ Միսկարյանին, Նվարդ Թումանյանին և Ավետիք Իսահանկյանին ուղված նամակներից։
Նախ ուզում եմ նշել, որ Վահան Տերյանի նամակները կարծես առանձին գրական ստեղծագործություններ լինեն, որովհետև ամեն տողում ասելիքին տված է գեղեցիկ նկարագրություն։
Կարծում եմ՝ բոլորս Տերյանին որոշ չափով գիտենք որպես «թախծոտ» բանաստեղծ, որը նաև երևում է նրա նամակներում.
Այսօր անընդհատ անձրև է թափվում։ Այդպիսի եղանակը միշտ թախիծ է բերում, ցավ է պատճառում։ Հոգիդ ճմլում է ինչ–որ տրտմություն, պատ ճառազուրկ ու խորունկ։ Երեկոն ձգվում է երկար, և գիշերն անձայն է, լուռ, ծանր։ Ունկնդիր ես լինում անձրևի երգին, կաթիլների անլռելի, ձանձրալի զրույցին ու գիշերի անսահման լռությանը, և թվում է, թե դա վաղուց այդպես է, շատ վաղուց, և որ այդպես էլ պետք է լինի, այլ կերպ չի էլ կարող լինել։
Անթառամ Միսկարյանին ուղված նամակից կառանձնացնեմ հետևյալ տողերը, որովհետև կարծում եմ՝ շատ իմաստալից են և արժի դրան ուշադրություն դարձնել.
Մի բան կուզենայի ասել. մի՛ պահանջեք և մի՛ որոնեք ամեն ինչի մեջ խիստ տրամաբանություն, որովհետև դժվար է տրամաբանություն գտնելը և հատկապես մարդկային զգացողությունների մեջ, նույնիսկ ավելին՝ այդ ասպարեզում տրամաբանություն գտնելու ոչ մի հնարավորություն չկա, և մենք, երբեմն կարծելով, թե գտնում ենք այդ տրամաբանությունը, սոսկ խաբում ենք մեզ, ոչ ավելին։
Ավետիք Իսահակյանին ուղված նամակների մեջ կար ջերմությոնուն։ Ինչպես նաև նկատեցի, որ նա միակն էր, ում հասցեագրված նամակներն ավարտվում են «Քո Վահան» տողով, այլ ոչ թե «Վահան Տերյան/ Ձեր Վահան/ Վահան»-ով։