Posted in Հայոց լեզու 11

Դերբայական դարձվածի փոխակերպումը

150. Նշել այն բարդ ստորադասական նախադասությունների համարները, որոնք ճիշտ են փոխակերպված պարզի:

1. Դուք նկատե՞լ եք, որ մենք միշտ հարգանքով ու սիրով ենք խոսում մեր մեռած բարեկամների մասին: 
Դուք նկատե՞լ եք մեր` մեր մեռած բարեկամների մասին միշտ հարգանքով ու սիրով խոսելը:

2. Մայրս մինչև անգամ պարծեցավ, որ զավակն իր կամքով ուսումնարան է մտել։ 
Մայրս մինչև անգամ պարծեցավ իր կամքով ուսումնարան մտած զավակով:
3. Ամենավտանգավորն այն սուտն է, որ քիչ է տարբերվում ճշմարտությունից: Ամենավտանգավորը ստի` ճշմարտությունից քիչ տարբերվելն է:
4. Երբ հորս փափախի սուր ծայրը չքացավ ճանապարհի փոշու մեջ, ինձ պաշարեց արտասովոր տրտմություն:
Հորս փափախի սուր ծայրը ճանապարհի փոշու մեջ չքանալուց հետո ինձ պաշարեց արտասովոր տրտմություն:

Շարունակել կարդալ “Դերբայական դարձվածի փոխակերպումը”