Posted in Հայոց լեզու 11

Կետադրություն

169. Նշել այն թվերը, որոնց տեղում ստորակետ պետք է դրվի (նախադասությունները կետադրված չեն):

Պատմության ամենից լուսաճաճանչ մտքի հնոցում ծնված (1) հոմերոսյան պոեմները վերացած աշխարհի արձագանքն են՝ (2) հունական շողշողուն առասպելների տեսքով: Այդ առասպելներում պատկերների են վերածվում վաղնջական հասկացությունները, որ ունեին մարդիկ բնական երևույթների մասին, (3) կամ ներկայացվում է աշխարհի թշնամական ուժերի նախնյաց պայքարը։ Նրանցում մարդկային հոգու խանդավառ բնապաշտությունը (4) իր թարմությամբ զուգվում-զարդարվում է լույսի սաղարթների ու ջրերի հանդերձով։ Հունական հրաշքն անհրաժեշտ էր. (5) ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։ Բեղուն լռության մեջ, (6) երբ հելլենները իրենց մեջ կուտակում էին հողի ուժը, (7) Եգիպտոսն ու Ասորեստանը պահպանում էին իրենց առաջնությունը: Դարաշրջանի վաղնջության շունչը, սակայն, (8) նրանց տիրել էր, (9) թևաթափ արել:

Շարունակել կարդալ “Կետադրություն”