161. Նշել այն տարբերակների համարները, որոնցում ուղղակի խոսքը ճիշտ է փոխակերպված:
- Թութակը դրեք վանդակը,- խիստ ասաց անծանոթը վաճառողին,- թառի վրա կտեղափոխեմ, երբ ինձ ընտելանա։
Անծանոթը վաճառողին խիստ ասաց, որ նա թութակը դնի վանդակը, թառի վրա կտեղափոխի, երբ ինքը նրան ընտելանա։ - Եվս մեկ քայլ, և Դուք մեռած եք,- ասաց տղան.- պատասխան պիտի տաք հորս հետ կատարվածի համար։
Տղան ասաց, որ ևս մեկ քայլ, և նա մեռած է. պատասխան կտան նրա հոր հետ կատարվածի համար: - «Եթե այս անգամ էլ հերթական ամրոցը զիջենք թշնամուն, երկրի սիրտը կբացվի թշնամու առաջ»,- խորհում էր զորավարը:
Զորավարը խորհում էր, որ եթե այս անգամ էլ հերթական ամրոցը իրենք զիջեն թշնամուն, երկրի սիրտը կբացվի թշնամու առաջ: - Չե՞ք ուզում ստրուկի կապերն արձակել և մի քիչ ջուր տալ,- հարցրեց խորհրդակահը զինվորներին:
Խորհրդականը զինվորներին հարցրեց, թե նրանք չեն ուզում արդյոք ստրուկի կապերն արձակել և մի քիչ ջուր տալ:


