Posted in Անգլերեն 11

Digital habits across generations

Website

Today’s grandparents are joining their grandchildren on social media, but the different generations’ online habits couldn’t be more different. In the UK the over-55s are joining Facebook in increasing numbers, meaning that they will soon be the site’s second biggest user group, with 3.5 million users aged 55–64 and 2.9 million over-65s.

Sheila, aged 59, says, ‘I joined to see what my grandchildren are doing, as my daughter posts videos and photos of them. It’s a much better way to see what they’re doing than waiting for letters and photos in the post. That’s how we did it when I was a child, but I think I’m lucky I get to see so much more of their lives than my grandparents did.’

Շարունակել կարդալ “Digital habits across generations”
Posted in Հայոց լեզու 11, Թարգմանություն, Իսպաներեն 11

Ագահը | Codicia

Փորում էի հողը՝ պարիսպ դնելու համար, որը կբաժաներ իմ հողը հարևաններիս հողից, հանկարծ այգում գտա մի հին սնդուկ՝ լի ոսկե մետաղադրամներով։

Ինձ հետաքրքրում էր ոչ թե հարստությունը, այլ գտածոյի տարօրինակությունը։
Ես երբեք փառասեր չեմ եղել և շատ չեմ մտածել նյութական բարիքների մասին…

Մտածում էի, թե ագահ մարդն ինչպես կխելագարվեր, երբ տեսներ այսպիսի գանձեր…
Բարեբախտաբար…
Բարեբախտաբար, դա իմ դեպքը չէր…

Շարունակել կարդալ “Ագահը | Codicia”
Posted in Հայոց լեզու 11

Կապակցման միջոցեր, հապավում

112. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:

1) Հայերը թշնամու դեմ կռվում լիակատար հաղթանակ տարան։
2) Խնդրի լուծումը կախված է երկու անձնավորություններից։
3) Նա համբերությամբ սպասում էր ամրոցը եզերող պարսպի երկաթյա դարպասներից մեկի բացվելուն:
4) Մի՞թե ես հանցագործ եմ, որ հսկում ես բոլոր քայլերիս։

113. Ո՞ր նախադասության մեջ խնդրառության սխալ կա:

1) Արաբներից կրած պարտությունից հետո արքան վախենում էր նախարարներին հանդիպելուց:
2) Հայրը միշտ սատարել էր որդու բոլոր ձեռնարկումներին:
3) Ծանոթանալով գործի փաստաթղթերին՝ քննիչը խճճվել էր. թվում էր՝ ձերբակալել են լրիվ անմեղ մեկին։
4) Նրանք քաջաբար մարտնչում էին թշնամու գերակշիռ ուժերի դեմ:

Շարունակել կարդալ “Կապակցման միջոցեր, հապավում”
Posted in Գրականություն 11

Վահան Տերյանի նամակները

Վահան Տերյանը գրական աշխարհին թողել է բազում նամակների շարք, որոնց մեծամասնությունն ուղված է եղել կանանց։ Ընթերցեցի Անթառամ Միսկարյանին, Նվարդ Թումանյանին և Ավետիք Իսահանկյանին ուղված նամակներից։
Նախ ուզում եմ նշել, որ Վահան Տերյանի նամակները կարծես առանձին գրական ստեղծագործություններ լինեն, որովհետև ամեն տողում ասելիքին տված է գեղեցիկ նկարագրություն։
Կարծում եմ՝ բոլորս Տերյանին որոշ չափով գիտենք որպես «թախծոտ» բանաստեղծ, որը նաև երևում է նրա նամակներում.
Այսօր անընդհատ անձրև է թափվում։ Այդպիսի եղանակը միշտ թախիծ է բերում, ցավ է պատճառում։ Հոգիդ ճմլում է ինչ–որ տրտմություն, պատ ­ ճառազուրկ ու խորունկ։ Երեկոն ձգվում է երկար, և գիշերն անձայն է, լուռ, ծանր։ Ունկնդիր ես լինում անձրևի երգին, կաթիլների անլռելի, ձանձրալի զրույցին ու գիշերի անսահման լռությանը, և թվում է, թե դա վաղուց այդպես է, շատ վաղուց, և որ այդպես էլ պետք է լինի, այլ կերպ չի էլ կարող լինել։
Անթառամ Միսկարյանին ուղված նամակից կառանձնացնեմ հետևյալ տողերը, որովհետև կարծում եմ՝ շատ իմաստալից են և արժի դրան ուշադրություն դարձնել.
Մի բան կուզենայի ասել. մի՛ պահանջեք և մի՛ որոնեք ամեն ինչի մեջ խիստ տրամաբանություն, որովհետև դժվար է տրամաբանություն գտնելը և հատկապես մարդկային զգացողությունների մեջ, նույնիսկ ավելին՝ այդ ասպարեզում տրամաբանություն գտնելու ոչ մի հնարավորություն չկա, և մենք, երբեմն կարծելով, թե գտնում ենք այդ տրամաբանությունը, սոսկ խաբում ենք մեզ, ոչ ավելին։
Ավետիք Իսահակյանին ուղված նամակների մեջ կար ջերմությոնուն։ Ինչպես նաև նկատեցի, որ նա միակն էր, ում հասցեագրված նամակներն ավարտվում են «Քո Վահան» տողով, այլ ոչ թե «Վահան Տերյան/ Ձեր Վահան/ Վահան»-ով։

Posted in Պատմություն 11

Մարտի 6-10

Թեման՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմը»․
Քննարկվող հարցեր՝
ա/ Պատերազմի պատճառները
բ/ Աշխարհամարտի սկիզբը, փուլերը
գ/ Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը
դ/ Հակահիտլերյան խմբավորման ստեղծումը
ե/ Արմատական բեկումը պատերազմում
զ/ Աշխարհամարտի ավարտը
է/ Պատերազմի հետևանքները և արդյունքները

Շարունակել կարդալ “Մարտի 6-10”
Posted in Հայոց լեզվի քերականություն 11

06.03.2023

Առաջադրանք 107, 114, 115, 119

107. Հետևյալ աղյուսակը լրացրեք համապատասխան տերմիններով։

Երաժշտություն — ալլեգրո, սոլո, ակապելլա, ադաջո, կապո, տրիո, ֆեստիվո

Բժշկություն — ռենտգեն, ստոմատոլոգիա, գինեկոլոգիա, տրավմատոլոգ, ֆիզիոթերապիա, քիմիոթերապիա, անեսթեզիա

Դիվանագիտություն — պոպուլիզմ, դեմոկրատիա, իմպիչմենտ, վետո, կլեպտոկրացիա, ուլտիմատում

Գրականագիտություն — գեղագիտություն, գեղարվեստականություն, երկիծանք, էլեգիա, էպիլոգ, ալիտերացիա, անեկդոտ, անոնիմ, առասպել, ասացվածք, աֆորիզմ, բալլադ, բանաստեղծություն, էպոս, էքսպրոմտ

Շարունակել կարդալ “06.03.2023”
Posted in Իրավունք 11

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 23

1. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք:

2. Ամուսնության տարիքի հասած տղամարդկանց և կանանց համար ճանաչվում է ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը:

3. Ոչ մի ամուսնություն չի կարող կայանալ առանց ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության:

Շարունակել կարդալ “Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները”