1. Կետադրիր հատվածները։ (էջ 131, վ․191-200)
2. Կետադրիր հատվածները, գտիր ճիշտ պատասխանները: (էջ 146, վ․70-80)
191. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:
1) Ըստ սովորության՝ անհրաժեշտ համարեցի նրան տեղեկացնել, թե ուր եմ գնալու։
2) Փողոցը, երբ լույսը բացվում էր, մարդաշատ էր ու աղմկոտ, իսկ երեկոյան՝ լուռ ու ամայի:
3) Լեռնային նեղ կածաններում, խոր ձորերի ու գանգուր անտառների վրա մաղում էր գարնան անձրևը։
4) Մի վայրկյան չանցած՝ սպիտակ բիծը նորից երևաց. ես մի ոստյուն, և գայլի ժանիքները կմխրճվեին նրա բրդի մեջ:
192. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:
1) Ջրաղացպանը, բահն ուսին, մոտենում է առվին՝ տեսնի՝ ինչու է ջուրը բարակել։
2) Սմբատ Բագրատունու՝ Մորիկ կայսեր հրամանով կալանված զորավարի ճակատագիրը որոշվելու էր գազանների դեմ մենամարտում։
3) Տարիներ առաջ խախտվեց անտառի անդորրը, հռնդացին սղոցները, և լսվեց կացինների թխկթխկոցը:
4) Գիտե՞ք՝ որն է ներկայացման հմայքը. այն, որ այդտեղ ամեն ինչ անէացնում է մարդուն, ստիպում ըմբոշխնել հոգեկան անդորրի վայրկյանները: