Բանահյուսությունը ժողովրդական բանավոր ստեղծագործությունների ամբողջություն է. ձևավորվել է մարդկային լեզվի ու մտածողության ծագմանը զուգընթաց:
Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Բանահյուսությունը կապված է կյանքի ու կենցաղի հետ և, գեղարվեստական նշանակությունից բացի, ունի տարբեր կիրառական գործառնություններ:
Հայ բանահյուսության գրառված ժառանգությունը մեր ազգային մշակույթի հարուստ և մեծարժեք բնագավառներից է:
Day: 10.04.2023
Կետադրությունը
Սրընթաց կառքի մեջ ինքնամփոփ նստած՝ Սմբատը դարձյալ գնում էր հանքերը: Թեև միջօրե էր, և թուխպերի արանքից երբեմն-երբեմն երևում էր արևի՝ ասես ձմռան ցրտից գույնը գցած սկավառակը, սակայն փչում էր հյուսիսարևելյան սարսռուն քամի: Ճանապարհի աջ կողմում՝ օձագալար խճուղուց այն կողմ, ձգվում էին նավթահանքերը՝ մրի և շոգու խառնուրդով ծածկված: Դեպի ձախ ամայի ավազուտներ էին և լերկ բարձրավանդակներ՝ դժնատեսիլ, մռայլ, տխուր: Երկիրը, ձմռան ցրտերին զրկվելով կանաչից, ասես հագել էր ցնցոտիներ, որից ավելի էր սաստկանում Սմբատի՝ սիրտ կրծող թախիծը: Նա օրըստօրե ավելի դժբախտ էր զգում իրեն: Ի՞նչ հրաժարվել հոր՝ ամբողջ կյանքում կուտակած և այժմ իր ձեռքն անցած անբավ հարստությունից: Երբե՛ք: Ուրանալ զավակներին, որոնց հիշելիս անգամ սիրտը թրթռում էր:
Շարունակել կարդալ “Կետադրությունը”