Posted in Հայոց լեզու 11

Կետադրություն

1.Կետադրիր հակվածները (էջ 147, 81-87)

81. Քանի՞ միջակետ պետք է դնել հետևյալ հատվածում:

Օլիմպոսից բարձր լայնորեն տարածվում է կապտավուն, անհուն երկինքը. նրանից ոսկեղեն լույս է հորդում: Զևսի թագավորության մեջ ո՛չ անձրև է գալիս, ո՛չ ձյուն. այնտեղ հավերժ պայծառ ու բերկրալի ամառ է: Իսկ ցածում քուլա-քուլա սահում են ամպերը․ նրանք երբեմն-երբեմն ծածկում են հեռավոր երկիրը։ Այնտեղ՝ երկրի վրա, գարնանն ու ամռանը հաջորդում են աշունն ու ձմեռը: Հրճվանքին և ուրախությանը փոխարինելու են գալիս դժբախտությունն ու վիշտը։ Ճիշտ է, աստվածներն էլ գիտեն՝ ինչ բան է վիշտը, բայց դա վաղանցուկ է. Օլիմպոսում կրկին տիրում է հրճվանքը:

4

82. Նախադասություններից քանիսո՞ւմ փակագծեր պիտի դրվեն:

  • Ես հաճույքով ունկնդրում էի Անրիի հայերենը (պետք է խոստովանեմ՝ նա լավ էր տիրապետում հայերենին), նրա հանդարտ ու առնական ձայներանգը, և մենք վայրկյան առ վայրկյան հարազատանում էինք:
  • Նա խոսում է իր կարոտի և Հայաստան գալու ցանկության մասին, հպարտանում է մեր վերածննդով՝ զայրույթով հիշելով 1915 թվականը․ այդ պահին նրա աչքերը լցվում են ցասումով։
  • Լոս Անջելեսի կինոսրահներից մեկում կայանալու էր «Մուսա լեռան քառասուն օրը» ֆիլմի առաջին դիտումը․ Մամուլյանը ափսոսանքով հայտնում է, որ տարիներ առաջ չի կարողացել նկարահանել Ֆրանց Վերֆելի այդ երկը:
  • Վարագույրը բարձրացավ․ տեսա՝ բոլորը ոտքի են ելել․ ակնթարթ իսկ չանցած՝ դահլիճը թնդաց որոտընդոստ ծափերից:
  • Այս աշխարհից հեռանալու գաղափարը (ի դեպ այն միշտ ուղեկցում է մարդուն), որքան էլ չուզենաս, դառնում է գիշերներիդ անմեկին ուղեկիցը և հավատացյալ ես, թե ոչ՝ ընկնում ես կյանքի ու մահվան անլույծ հարցումների մեջ:

2

Շարունակել կարդալ “Կետադրություն”